Armenian

57

"Երկիրը կարելի է կառավարել արդարին պատվելու, իսկ անարդարին պատժելու միջոցով (այսինքն արդարադատությամբ), պատերազմը կարելի է վարել զենքեր ու նենգ մարտավարություն վարպետորեն կիրառելու միջոցով, բայց իշխանությունը երկրում կարելի է պահպանել միայն խաղաղ գոյակցությամբ ն խիստ անաչառությամբ: Որտեղի՞ց գիտեմ, որ դա է ճշմարիտը: Եզրակացությունս գալիս է ահա այս փաստերից. Ցանկացած թագավորությունում արգելող ու սահմանափակող օրենքները խորացնում են մարդկանց աղքատությունը, իսկ որքան շատ են հարստանում նրանք, ովքեր արդեն հարուստ են, այնքան ավելի բազմապատկվում են անհաշտությունն ու անկարգությունները պետության ն իշխանավոր ընտանիքների միջն: Որքան մեծանում Է զենքերի օգտագործման հմտությունը ե. խորանում մարտավարության տեսությունը, այնքան ավելի նենգամիտ ու չարագործ զենքեր են հայտնվում: Որքան ավելի շատ օրենքներ են գրվում, այդքան ավելի շատանում Է կաշառակերությունը ն հանցագործությունը: Ուստի իմաստուն տիրակալն ասում է. «Ես բնականոն ընթացքից ավելի ոչինչ չեմ անի, իսկ մարդիկ իրենք իրենց կզարգանան ու կանցնեն կյանքի փոխակերպումներով: Ես կհոգամ անհաղորդ հւսնդարւոության ու անհողդողդ խաղաղության մասին, ս մարդիկ իրենք կուղղեն իրենց սխալները: Ես չեմ խառնվի նրանց գործերին, ն մարդիկ իրենք կհարստանան: Ես չեմ հետապնդի պատվո ոչ մի խնդիր, ե ճարդիկ իրենք կգերադասեն հասարակ պարզությունը»:"
0 votes

Author

Lao Tzu
Loading…
Loading the web debug toolbar…
Attempt #