Armenian (v1)

Դաո Դե Ցզին - Բնական Ուղու Ուսմունքը

Quotes in Armenian

80 quotes available in this translation

1

"Ուղին, որը կարելի է ոտքով անցնել, հարատն ու անփոփոխ չէ: Անունը, որը կարելի է բառերով արտահայտել, հարատն ու անփոփոխ չէ Աճանուն է երկնքի ու երկրի ակունքը: Անունով ընկալվում Է միայն ակունքից ելած գոյի ձեր: Ուղու խորհուրդն ընկալելու համար պիտի ազատվես իղձերից, բայց եթե իղձերդ միշտ քեզ հետ են, կտեսնես միայն ուղու արտաքին ձնը: Երկուսն էլ միակ ճշմարիւո Ուղու տարբեր ընկալումներն են, ասես պատկերում են այն տարբեր կողմերից, ն տարբեր անուններ ունեն: Միասին դրանք դառնում են հայտնություն: Իսկ այնտեղ, որտեղ հայտնությունն ավելի խորն է, բացվում են գերագույն ու հիասքանչ ընկալման դարպասները:"

2

"Ընկալելով գեղեցկությունը, մարդիկ սկսում են տեսնել տգեղը, ընկալելով իմաստնությունը սկսում են հասկանալ իմաստնության պակասը: Ուստի գոյությունն ու անգոյությունը ծնում են մեկը մյուսին, դժվարից բխում է հեշտը ն ընդհակառակը, երկարից պատկերացում են կազմում կարճի մասին, ն կարճից ընկալում` երկարը, բարձրն ու ցածրն ընկալվում են միմյանց հակադրությունից, երաժշտական հնչյունները ներդաշնակության են հասնում հարաբերելով միմյանց, իսկ ճախորդն ու հաջորդը գաղաւիար են տալիս հերթականության մասին: Ահա թե ինչու իմաստունն իր գործն անում է առանց գործողության, ահա թե ինչու իմաստունն իր ասելիքն արտահայտում է առանց խոսքի: Տեսանելի դառնալու համար ամեն ինչ վեր է խոյանում, ն չկա մի բան, որն աշխարհին հայտնվելու համար սեղմվի կամ փոքրանա: Ծնված ամեն ինչն աճում է, ե աճը տեր չունի: Ամեն գոյ շարժվում է գոյության իր ընթացքով, Ն գոյությունը ինքնին ոչ մի ակնկալիք չունի: Գործն ավարտվում է, բայց ոչինչ չի վերջանում, քանզի ամեն ինչի վերջը ամեն ինչի սկիզբն է:"

3

"Եթե մարդիկ իմաստուններով ու հմուտներով չհիանան, մարդկանց միջն մրցակցություն չի լինի: Եթե մարդիկ բարձր չգնահատեն զարդերն ու հազվագյուտ իրերը, գող ու ավազակ չի լինի: Եթե մարդիկ ցանկություն ու նախանձ հրահրող բաներ չտեսնեն, նրանց ոգին ու միտքը չեն խռովվի' Ուստի երկրի իմաստուն տիրակալը դատարկում է մարդկանց ուղեղները ն լցնում նրանց ստամոքսները, թուլացնում է կամքը ն ամրացնում ոսկորները: Նա ձգտում է այնպես անել, որ ժողովուրդը գիտելիքներ ու կրքեր չունենա, իսկ նրանք, ուվքեր ունեն, ձեռնպահ մնան գործելուց: Քանզի, երբ չկա գործողություն համընդհանուր կարգուկանոն է տիրում:"

4

"Ուղին (Դաոն) դատարկ է, ն անսպառ են դատարկության կիրառումները: Այնքան անընկալելի խորն է այն, որքան կարող է լինել միայն համայն գոյության ակունքը: Եթե հարթես սուր անկյուններդ, քանդես խճճված հանգույցներդ, մեղմես պայծառությունդ ու դառնաս մյուսների պես անկարնոր ու աննկատ, կտեսնես Ուղու գերագույն մաքրությունը ն անդրդվելի հանդարտությունը` անսահմանության նման վեհ ու ինքնաբուխ: Ես չգիտեմ, թե ինչից է այն ծնունդ առել: Գուցե այն եղել է նույնիսկ ակունքից առաջ:"

5

"Երկինքն ու երկիրը չեն գործում բարին անելու ցանկությամբ, նրանք ամեն ինչ թողնում են գոյության ինքնահոսին: Իմաստունները չեն գործում բարին անելու ցանկությամբ, նրանք թողնում են, որ մարդիկ ապրեն սեփական հայեցողությամբ: Մի՞թե երկնքի ու երկրի միջն եղած տարածությունը նման չէ դարբնոցի փուքսի: Երբ օդը դուրս է մղվում, փուքսն իր ուժը չի կորցնում, այլ կրկին շարժման մեջ մտնելով, ավելի շատ օդ է փչում: Ուստի շատ խոսելուց մարդ շուտ է հոգնում Ամբողջական պահիր ներքին ուժդ ն թիրախիդ խփելու համար առաջ մղիր այն` դարբնոցի փուքսից ելնող օդի նման:"

6

"Անկած (Յին) ոգին չի մեռնում, միշտ նույնն է մնում, ուստի իգական սկիզբ ենք կոչում ղա. ՛ներա դարպասներից է ծնվել համայն աշխարհը, ն դա այն ակունքն Է, որտեղից ելել են երկինքն ու երկիրը: Հանդարտ ու ամբողջական է ներա ուժը: Այդ ուժը քնքուշ է ու անսպառ:"

7

"Երկինքն ու երկիրը հարատն են, քանզի երկինքն ու երկիրն իրենցով կամ իրենց համար չեն ապրում, ն դա Է նրանց հարատնության գաղտնիքը: Ուստի իմաստունն իր սեփական անձը վերջում է դնում, բայց հայտնվում է առջնում: Նա իր անձին վերաբերվում է այնպես, ինչպես կվերաբերվեր մի անծանոթի, որն ապրում է անկախ իրենից: Իսկ պատճառն այն Լ, որ նա սեփական նպատակներ չունի, ն ազատ է բոլոր անձնական ցանկություններից:"

8

"Բարձրագույն կատարելությունը ջրի նման է: Ջուրը կաւոարյալ Է, քանզի այն ծառայում է բոլոր էակներին, ջուրը կատարյալ է, քանզի ջուրն ամենահաս Է ու ամենագնաց: Ջուրը մարդուց ավելի հեռու ն ավելի խորն է հասնում Ուստի ջրի ուղին նման է բնական Ուղուն (Դաոյին): Բնակարանի կատարելությունը նրա հարմարավետության մեջ է, ճիշտ այնպես, ինչպես մտքի կատարելությունը հանդարտության մեջ է, հարաբերությունների կատարելությունը դրանց առաքինության մեջ է, կառավարության կատարելությունը կայուն կարգուկանոն ապահովելու մեջ Է, գործում կատարյալ լինելը կախված Է այդ գործն անելու հմտությունից, իսկ ցանկացած շարժման կատարելությունը կախված Է ճիշտ ժամանակին այն կատարելուց: Ուստի, երբ որնէ գործում կատարելության հասած մեկը չի բողոքում իր ցածր դիրքից, ոչ ոք չի կարող երբնէ մեղադրել նրան որնէ սխալի մեջ, որովհեւոն իր ցածր դիրքում նա կատարյալ գործ Է անում:"

9

"Երբ անոթը լի է, այն դժվար է տեղաշարժելը: Ուստի տեղից տեղ շարժելու հաճար անոթը պետք է դատարկել: Եթե անդադար փորձես թրի սրությունը, այն դեռ չօգտագործած կբթանա: Երբ մարդու տունը լի Է ոսկով ու թանկարժեք քարերով, տանտերը չի կարող երկար պահպանել դրանք: Երբ հարստությունը ն փառքը գոռոզամտություն են ծնում, կարող են փորձանք դառնալ մարդու գլխին: Երբ գործն ավարտված է, ե կատարողի անունը սկսել է մեծ պատվի արժանանալ, ժամանակն է հեռանալ: Դա է երկնային Ուղին:"

11

"Երեսուն ճաղ միանալով անիվ են կազմում, բայց ճաղերի միացման կետում առանցքի համար թողաձ անցքն է հնարավոր դարձնում անվի գործածումը Կավը ձնեավորելով անոթներ են ստեղծում, բայց անոթի գործածումը կախված է դրա դատարկությունից: Պատերի մեջ դուռ ու լուսամուտ են կտրում բնակարան ստեղծելու համար, բայց բնակարանի գործածումը կախված է ներսում եղած դատարկ տարածությունից: Ուստի այն, ինչ արդեն գոյություն ունի, կարող է փոխակերպվել իր հակադիրին, իսկ այն, ինչ չկա (դատարկ ւոեղ է), կարող է անսահճան կիրառումներ ունենալ:"

12

"Հինգ գույներից մարդու տեսողությունը մթագնում է: Հինգ հնչյուններից մարդու լսողությունը խլանում է: Հինգ համերից մարդու քիմքն անզգայանում է: Արագընթաց շարժումն ու որսը մաշում են մարդու սիրտն ու պղտորում միտքը: Թանկարժեք ու հազվագյուտ իրերը չարության ու հանցանքի են դրդում մարդուն: Ուստի իմաստունը կարնորում է շնորհակալ ստամոքսը ն անտեսում անկուշտ աչքը: Նա հրաժարվում է վերջինից ն բավարարվում առաջինով:"

13

"Փառքն ու անպատվությունը հավասարապես սարսափելին են: Մեծ հաջողությունն ու մեծ դժբախտությունը պետք է դիտել որպես հավասարազոր իրավիճակներ: Ի՞նչ ասել է փառքն ու անպատվությունը հավասարապես սարսափելի են: Անպատվությունը` մեծ փառք ու պատիվ վայելելուց հետո, ցածր ու մերժված վիճակում հայտնվելու փաստն է: Ուստի փառքի ձեռք բերումն իր հետ բերում է նան այն կորցնելու վտանգի ընկալումը, ն փառքի ու պատվի կորուստը հանգեցնում է ավելի մեծ խայտառակության արժանանալու վախին: Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ փառքն ու անպատվությունը հավասարապես սարսափելին են: Իսկ ի՞նչ ասել Է` մեծ հաջողությունն ու մեծ դժբախտությունը պետք է դիտել որպես հավասարազոր իրավիճակներ: Այն, ինչը կարող է ինձ մեծ հաջողության հասցնել կամ մեծ դժբախտություն պատճառել, իմ մարմինն է. այն, ինչը ես կոչում եմ «ես»: Եթե ես մարմին չունենամ, ի՞նչ մեծ դժբախտություն կարող է պատահել ինձ. Ուստի այն առաջնորդը, որը ղեկավարում է իր թագավորությունը այնպես, ինչպես վերաբերվում է իր սեփական անձին, ժողովրդի հարգանքին ու պատվին արժանի տիրակալ Է, նայն առաջնորդը, որը ղեկավարում Է իր թագավորությունը այնպիսի սիրով, ինչպիսին տածում է իր սեփական անձի նկատմամբ, արժանի է պետություն ղեկավարելու վստահությանը:"

14

"՛Նայում ենք նրան ու չենք տեսնում, ուսւոի ասում ենք՝ «համամասնական» է: Ականջ ենք դնում նրան ու չենք լսում ուստի ասում ենք՝ «ներդաշնակ» է: Փորձում ենք բռնել ու չենք հաջողում, ուստի ասում ենք` «աննյութական» է: Անհնար է նկարագրել այս երեք հատկություններն ունեցող գոյին, ուստի միասին նրանք կոչվում են Ուղի: ՛Սրա վերին մասը լուսավոր չէ, ն նրա ստորին մասը մութ չէ: Նրա փոխակերւպումներն անվերջ են, ն անհնար է դրանք անվանել Այն կրկին վերադառնում է, որպեսզի կրկին հեռանա: Ահա թե ինչու ենք այն անվանում Անձնության Ձն, Անտեսանելիության Նմանություն, ն նրա անունն է Աներնույթ ու Անբնութագրելի: Հանդիպում ենք նրան ու չենք ւոեսնում նրա դեմքը: Հետնում ենք նրան ու չենք տեսնում թիկունքը: Երբ այսօրվա իրողություններում կողմնորոշվելու համար առաջնորդվում ենք հին ժամանակների սկզբունքներով ն կարող ենք ընկալել այն, ինչն ընկալված է եղել շատ հնում, կոչում ենք դա` Ուղու (Դաոյի) անվերջանալի ընթացքը:"

15

"Հին ժամանակներում հմուտ վարպետները խորամուխ ն. անվերապահ նվիրումով էին ընկալում Ուղու (Դաոյի) խորհուրդները, ն խորանում էին ճարդկանց մեծամասնության համար անհասանելի ճանաչողության մեջ: Փորձեմ նկարագրել, թե ինչպիսին Էին նրանք: Նրանք կծկված էին` ձմռանը գետը ուռքով անցնողի պես, երկյուղած էին` շրջապատում ամեն ինչից վախեցողի պես. զուսպ էին՝ տանտիրոջից ամաչող հյուրի պես, աննկատ էին` հալչող սառույցի պես, համեստ էին` դեռ անմշակ ու անձե. փայտի պես, անտեր էին` չբնակեցված հուլտի պես, վանող էին` ցեխոտ ջրերի պես: Ո՞վ կարող է ցեխոտ ջուրը պարզ դարձնել: Հանգիստ թող, ն կամաց-կամաց ինքն իրեն կպարզվի: Ո՞վ կարող է հանգստություն ստեղծել: Թույլ տուր, որ շարժումը կատարվի, ն նրա կողքին ինքնըստինքյան հանգստություն կստեղծվի: ՛նրանք, ովքեր հետնում են Ուղու (Դաոյի) այս սկզբունքին, տարված չեն սեփական ցանկություններով: Ուստի չունենալով սեփական ցանկություններ ն կլանված չլինելով սեփական անձով, նրանք կարող են իրենց թույլ տալ խղճուկ տեսք ունենալ ն չամաչել հնամաշ ու աղքատ երնալուց։"

16

"Կատարելության հասնելու համար առաջին հերթին պետք է հասնել կաւոարյալ անդորրի, քանզի միայն անդորրը չի խանգարում բնակլան ընթացքին Աշխարհում ամեն ինչ անցնում է զարգացման ուրույն ճանապարհով Լ վերադառնում իր նախնական վիճակին: Բուսական աշխարհում յուրաքանչյուր գոյ. լիարժեք աճ ունենալուց հետո, վերադառնում է իր արմատներին: Կատարյալ հանդարտությունը հենց այդ վերադարձն է արմատներին` ճանապարհը կրկին սկսելու համար, ուստի կատարյալ հանդարտությունը կարելի է բնութագրել որպես գոյի կատարյալ բավարարումը իրեն նախանշված նպատակով: Բավարարման այս դրսնորումը հարատն օրենք է: Հարատն փոխակերպման օրենքի իմացությունը մարդուն իմաստուն է դարձնում: Այս օրենքի չիմացությունը հանգեցնում է չհիմնավորված ու անկանոն շարժման ն դրդում չարիք գործել: Հարատն փոխակերպման օրենքի իմացությունը մեծ հզորություն ու դիմացկունություն Է տալիս, ինչը հանգեցնում է բոլոր գոյերի միջն ստեղծված զգայական միասնությանը: Զգայական միասնությունից ծնվում է արքայական բնավորությունը, իսկ նա, ով առքայատես ու արքայաբարո է երկնային բնութագիր է ստանում, իր երկնային նմանության մեջ միանալով Ուղուն (Դաոյին): Միանալով Ուղուն (Դաոյին)` նա ապրում է երկար ն իր մարմնական կյանքի վերջում խուսափում է փտելու վտանգից"

17

"Հին դարերում ասում էին, որ լավագույն տիրակալը նա է, ում մասին Ժողովուրդը նույնիսկ չգիտի: Քիչ ավելի վատն է այն տիրակալը, որը ձգտում է արժանանալ ժողովրդի սիրուն ու վստահությանը: Իրոք վատն է այն տիրակալը, որից Ժողովուրդը վախենում է: Իսկ բոլորից վատն Է այն տիրակալը, որին ժողովուրդն արհամարհում է: Ուստի, հնում ասում էին, երբ տիրակալների հավատը Ուղու (Դաոյի) մեջ խոր չէ, նրանք սկսում են ձգտել նվաճել ժողովրդի հավատը: Որքա՞ն խոհեմ էին հնում տիրող իշխանները` իրենց սակավախոսությամբ ընդգծելով իրենց ասածի կարնորությունը: Նրանց գործերն արվում էին, Ա նախաձեռնությունները հաջողվում, մինչդեռ ժողովուրդը մտածում էր. «Մենք ենք մեր գլխի տերը»:"

18

"Երբ մարդիկ դադարում են ճանաչել Մեծ Ուղին, բարեգործությունը ն արդարությունը նույնպես մոռացվում են, ն. արժեվորւվում են խորաճանկությունն ու նենգությունը, ն ծնվում է մեծ կեղծավորությունը: Երբ ազգականների միջն կորչում է ներդաշնավությունը, սկսում է արժեվորվել որդիական սերը: Երբ նահանգների ու իշխանական ընտանիքների միջն անհաշտություն է սկսվում, հայտնվում են իշխանին հավատարիմ նախարարները:"

19

"Եթե կարողանայինք հրաժարվել մեր մեծապատվությունից ն. անտեսել ճեր իմաստասիրությունը, մարդիկ հարյուրապատիկ անգամ ավելի լավ կապրեին: Եթե կարողանայինք հրաժարվել մեր բարեգործությունից ե. անտեսել մեր արդարացիությունը, մարդիկ կրկին կդառնային մարդասեր ու բարեգործ Եթե կարողանայինք հրաժարվել մեր արհեստական ու մտածածին հարմարություններից ն շահամոլ ծրագրերից, գողեր ու կողոպտիչներ այլես չէին լինի. Կառավարման այս երեք սկզբունքներին հետնողները համարում են, որ հնում կառավարումը զուրկ է եղել նրբագեղությունից ս նոր անուններ են հորինում մեծարման իրենց ծարավը քողարկելու համար: Բայց հասարակ հայեցողությունը ն հստակ ու ճշմարիտ գործողությունները թույլ կտան խուսափել շահամոլ նպատակներից ն գայթակղություններից:"

20

"Երբ հրաժարվենք կեղծ իմաստասիրությունից, էլ ոչ մի հոգս չենք ունենա: Թեւ շատ քիչ տարբերություն կա բարձրաձայն ասված անկեղծ, հաստատակամ «այո»-ի ն կեղծ ու շողոքորթ. «այո»-ի միջե, գաղափարային տարբերությունը մի ամբողջ անդունդ է, որը ոչինչ չի կարող լցնել: Այն, ինչից մարդիկ խորշում են ու վախենում, իրոք վախ ու խորշանք է ներշնչում, բայց որքա՞ն բազմաթիվ ու անսահման խորն են այն հարցերը, որոնք մնում են անպատասխան վախի ու խորշանքի ւպատճառով: Շատ-շատերը բավարարված ու ինքնագոհ են երնում, ասես ամեն մի օրը նրանց համար տոնական ճաշկերույթ է, ասես գարնանային օրով բարձր աշտարակում նստած ինչ-որ բան են տոնում: Միայն ես եմ անտարբեր ու անհաղորդ: Ցանկություններս ասես դեռ երբեք չեն արթնացել: Ես նման եմ մանկան, որը դեռ ոչ մի անգամ չի ժպտացել: Կողքից նայողի համար ես մերժված եմ ու միայնակ, կարծես ո՛չ տուն ունեմ, ոչ ինձ սպասող մեկը: Շատ-շատերն ունեն այնքան, որ կարող են բավարարել իրենց կարիքները ն դեռ մի բան էլ խնայել: Միայն ես կարծես կորցրել եմ ամեն ինչ: Միտքս հիմար մարդու մտքի նման է: Մտքումս ունայնություն է ու քաոս: Հասարակ մարդիկ լուսավորված ու պայծառամիտ են երնում: Միայն ես եմ տգետ ու մթության մեջ: Հասարակ մարդիկ ասես լի են խորաթափանցությամբ: Միայն ես եմ բթամիտ ու շփոթված Ես նման եմ բաց ծովում մոլորվածի կամ հանգրվանելու տեղ չունեցողի: Բոլորը զբաղված են իրենց գործերով, մինչդեռ ես կարծես մի թափառական անտունի լինեմ, որը ո՛չ գործ ունի, ո՛չ որնէ գործ անելու հմտություն: Ուստի ես շատ տարբեր եմ ուրիշներից, բայց ես գնահատում եմ ինձ սնող կենսատու Ուղին:"

21

"Բնության ամենահզոր ուժերը բխում են միակ ն անհուն ակունքից Ո՞վ կարող է նկարագրել այն Մեր աչքի համար այն անտեսանելի է, մեր ձեռքի համար` անշոշափելի: Անտեսանելի ն անշոշափելի ակունքից են բխում բոլոր գոյերի նախակերպերը: Ուղին խորն Է, մութ ն անընկալելի: Ուղու մեջ է ամեն ինչի էությունը: ճշմարտությունը, որը տեսնելիս կարելի է նկարագրել բացահայտվում է ուղուց ծնված էությունների բազմազանությամբ: Ուղին այդպիսին է հիմա ն այդպիսին է եղել միշտ. Անսահման ու անվերջանալի Է այն, ն Ուղու անվերջանալի բազմազանությունից ծնվում է ամեն ինչի ձեր, եոչինչ երբեք չի կորչում: Որտեղի՞ց գիտեմ, որ դա է գոյերի անվերջանալի բազմազանության բացատրությունը: Այդ իմացությունն ինձ տվել է ինքը՝ Ուղին:"

22

"Հնում ասում էին «Կիսատն ավարտվում է, ծուռն ուղղվում, դատարկը լցվում Է, մաաշվածը ւիոխարինվում նորով: Նա, ում ցանկությունները սակավ են, ստանում է այն աճենը, ինչ ուզում Է, իսկ նա, ում ցանկությունները բազմաթիվ են, մնուն է ձեռնունայն»: Իմաստունի խոհեմությունը մի սկզբունք ունի: Նա ազատ Է ինքնացուցադրման ձգտումից, ուստի փայլում է: Նա չի ձգտում ինքնամեծարման, ուստի գնահատված է: Նա չունի ինքնագովերգման կարիք, ուստի նրա արժանիքները ճանաչված են: Նա չի հագենում ինքնագոհությամբ, ուստի հասնում Է մեծագույն գերազանցության: Պատճառն այն Է, որ նա չի ձգտում մրցել, ուստի ոչ ոք չի կարող մրցել նրա հետ: Իզուր չէին ասում հնում. «Կիսատն ավարտվում Լ»:"

23

"՛Նա, ով քիչ է խոսում, ամբողջական է պահում իր անմիջական էությունը: Ուժեղ քամին ամբողջ առավոտ չի փչում, հանկարծ սկսված անձրեն ամբողջ օրը չի գալիս: Ու՞մ շնորհիվ են լինում քամին ու անձրեը. երկնքի ու երկրի: Եթե նույնիսկ երկինքն ու երկիրը չեն կարող երկար անել իրենց նախաձեռնած գործը. ուրեմն որքա ն քիչ բան կարող է անել մարդը: Ուստի, երբ մեկն ուզում է Ուղին (Դաոն) դարձնել իր գործը, Ուղուն հետնողները համակարծիք կլինեն նրա հետ, ն նրանք, ովքեր Ուղու ճշմարիտության ցուցադրումը դարձրել են իրենց կյանքի նպատակը, նույնպես համակարծիք կլինեն նրա հետ, ն. անգամ նրանք, ովքեր, ձախողվել են ուղուն հետնելու գործում ն. չեն կարողացել իրենց կյանքը օրինակելի դարձնել, նույնպես կհամաձայնեն նրա հետ: Ուստի նրանք, ովքեր համակարծիք են Ուղու մասին, կվայելեն Ուղին ճանաչելու երջանկությունը, նրանք, ովքեր ձգտում են ցուցադրել Ուղու ճշմարիտությունը, կվայելեն իրենց նպատակին հասնելու երջանկությունը Բայց երբ ուսուցիչը կասկածներ ունի, նրա հավատի պակասն ազդում Է աշակերտների վրա:"

24

"Նա, ով կանգնած է ուտքերի մաւոներին, չի կարող երկար կանգնել: Նա, ով չափազանց մեծ քայլեր է անում, չի կարող հեռուն գնալ: Ուստի նա, ով ցուցադրում է իրեն, չի փայլում: Նա, ով փառաբանում է ինքն իրեն, փառքի չի հասնում: ՛նա, ով պարծենում է, չի գնահատվում, նա, ով մեծարում է ինքն իրեն, չի բարձրանում: Ուղին ճանաչողի համար դա նույնքան տհաճ է, որքան ուտելիքի հնացած մնացորդը, կամ մարմնի վրա հայտնված բշտիկը: Ուստի նրանք, ովքեր հավատարիմ են Ուղուն, չեն ընդունում այդ երեույթները աթույլ չեն տալիս, որ դրանք կատարվեն իրենց կողքին:"

25

"Կար մի ամբողջական, բայց անանուն տարր, որը գոյություն ուներ մինչն Երկինքն ու Երկիրը: Որքա՛ն հանդարտ էր այն ու անձն, միայնակ, անհաղորդ, անւոոփոխ, ամենահաս ու անսպառ: Այն կարող էր համարվել համայն գոյության Մայրը: Ես չգիտեմ նրա անունը, ուստի անվանում եմ այն Ուղի: Փորձելով նկարագրել այն, կանվանեմ Մեծ Ուղի: Մեծ է այն, քանզի հոսում է անվերջանալի ընթացքով: Անցնում, հեռանում է, որպեսզի կրկին վերադառնա: Դա է նրա մեծությունը: Երկինքը մեծ է, Երկիրը մեծ է, մեծ Է ճան իմաստուն տիրակալը: Համայն տիեզերքում չորս մեծություն կա, Ա իմաստուն տիրակալը այդ չորսից մեկն Է: Մարդկային օրենքները բխում են Երկրից: Երկրի օրենքները ծնվում են Երկնքից: Երկնքի օրենքները սկիզբ են առնում Ուղուց (Դաոյից): Ուղու օրենքը բխում է հենց իրենից:"

26

"Ծանրը թեթնի արմատն է: Անշարժությունը շարժման սկիզբն է: Ուստի իմաստուն իշխանը ամբողջ օրը մարտաշարժի մեջ ընթանալով, հեռու չի գնում իր բեռնատար սայլերից: Թեն նրան կարող են հիասքանչ հեռանկարներ սպասել առջնում, բայց նա համբերատար մնում է իրեն վայել տեղում, անտարբեր բոլոր խոստումնալից հեռանկարների նկատմամբ: Ինչպե՞ս կարող է հազարավոր մարտակառքերով զորք կառավարող իշխանը թեթն պահել իրեն թագավորության առաջ: Եթե նա թեթնամիտ գործի, ուրեմն կորցրել է իր ծանրության արմաւտը, եթե անհամբեր լինի ու շտասյի, կկորցնի իր գահն ու իշխանությունը:"

27

"Հմուտ ճամփորդը ո՛չ անվի, ոչ էլ ոտքի հետք չի թողնում: Հմուտ ճառասացը ոչ մի այնպիսի բան չի ասում, որը կարող են օգտագործել իր դեմ: Հմուտ հաշվապահը համրիչով չի հաշվում, բայց երբեք չի սխալվում: Հմուտ փականագործը կողպեք ու սողնակ չի օգտագործում, բայց նրա փակածն անհնար է բացել: Հմուտ հյուսողը հանգույցներ չի անում, բայց նրա հյուսածն անհնար է քանդել: Ճիշտ այդպես իմաստուն ղեկավարը մեծ հմտությամբ է վարվում իր մարդկանց հետ ն ոչ մեկի վստահությունը երբեք չի կորցնում: Իմաստունը մեծ հմտությամբ փրկում է բոլոր իրերը, ուստի ոչինչ դեն չի նեւոում: Սա կոչում են. «Մութ ճանապարհը լուսավորել անտեսանելի լույսով»: Ուստի հմտություն ունեցողը վարպետ է, որից պետք է օրինակ վերցնի նա, ով հմտություն չունի: Իսկ նա, ով հմտություն չունի, պետք է բարձրացնի ն ուժեղացնի իր վարպետի հեղինակությունը: Եթե աշակերտը չի մեծարում իր վարպետին, իսկ վարպետը չի գովում իր աշակերտին, կողքից նայողը, որքան էլ խորաթափանց լինի, կարող Է սխալ կարծիք կազմել նրանց մասին: Սա կոչում են «Փոխադարձության գերագույն հայտնություն»:"

28

"Նա, ով ճանաչում Է Ուղու արական հզոր ուժը, երբ տեսանելի է միայն նրա քնքուշ կանացի մեղմությունը, տեսնում է, թե ինչպես են բազում կարկաչուն առուները, լցվելով մի հունի մեջ, մեծ գեւո դառնում: Երկնքի տակ եղած ամեն ինչը վերադառնում է Ուղու մեջ, Ա այդպիսով Ուղին պահպանում է իր մնայուն կատարելությունը միշտ պարզ ու անբիծ, մաքուր ն անմեղ մանկան պես: Նա, ով գիտի, թե ինչպես է գրավում ճերմակը, մինչդեռ ինքն իր խոհեմ համեստությամբ միշտ մնում է սնի ստվերում՝ խոհեմության օրինակ ցուցադրելով համայն երկնքի տակ բոլոր ապրողներին, վերադառնում է անւիուիոխ ու կատարյալ բազմազանության հունը, այսինքն մարդու նախնական վիճակին: Նա, ով գիտի փառքի փայլը, բայց գերադասում է անհայտությունը. իր ներկայությունը քողարկում է անթափանց վարագույրով, որի տակ, հասնելով իր ճանապարհի վերջին, հանգչում է համայն աշխարհում եղած ամեն ինչը: Այդպես է հարաւոն կատարելությունը կատարում իր ճանապարհի բոլորաշրջանը, ն տարեց մարդու մեջ մենք կրկին տեսնում ենք անմեղ մանկանը: Անմշակ կավը, երբ տրորում ու ձե են տալիս դրան, գեղեցիկ ու պետքական անոթներ է դառնում: Իմաստունը, երբ նրան ընդգրկում են երկրի կառավարման մեջ, կատարյալ առաջնորդ է դառնում ն իր կիրառած օրենքներում ոչ մի բռնություն թույլ չի տալիս:"

29

"Երբ ինչ-որ մեկն ուզում է զավթել իշխանությունը ն ձգտում է իրականացնել դա բռնությամբ, ես գիտեմ, որ ճա հաջողության չի հասնի: Իշխանությունը ոգու պես ւիխրուն ն անորսալի է Լ չի կարող նվաճվել բռնի գործողությամբ: Ով փորձում է բռնությամբ նվաճել մի բան, միայն ոչնչացնում է այն: Ով փորձում է ուժով պահպանել մի բան, անպայման կորցնում է այն: Իրերի ընթացքն ու կեցության բնույթն այնպիսին են, որ այն, ինչն առջնում էր, կռայտնվի հետնում, այն, ինչը ջերմացնում էր, կսառչի, ուժեղը կդառնա թույլի զոհը: Ճիշտ այդպես հինավուրց, մեծ քաղաքների ավերակները ծաղրում են մեր ծրագրերն ու կատարած աշխատանքը: Ուստի իմաստունը հրաժարվում է ավելորդ ջանքերից, անմիտ շքեղությունից ն անցողիկ գայթակղություններից:"

30

"Նա, ով Ուղուն համահունչ սկզբունքով ծառայում է իր իշխանին, երբեք իշխանությունը բռնությամբ չի վերցնի իր ձեռքը: Քանզի բռնության հատուցումը բռնություն է Զորքի անցած տեղում, փուշ ու տատասկ է աճում: Մեծ պատերազմներին հաջորդում Է սովը: Հմուտ զորավարը որոշիչ հարված հասցնելուց հետո դադարեցնում Է բռնությունը: Նա չի շարունակում հարձակվել` իր ուժն ու գերազանցությունը ցուցադրելու համար: Հաղթական հարվածից հետո նա կանգ է առնում, ինքն իրեն թույլ չտալով պարծենալ կամ գոռոզանալ: Նա հարվածում է, որովհետն հարկադրված է: Հարձակվում Է միայն կարիքից ելնելով, բայց ոչ իր վարպետությունը ցուցադրելու համար: Հասնելով կատարյալ հասունության վիճակին, ամեն ինչ սկսում է ծերանալ: Այն, ինչը համահունչ չի շարժվում Ուղուն, ժամանակից շուտ Է մահանում:"

31

"Զենքերը, որքան էլ գեղեցիկ լինեն, չարի գործիք են` ատելի բոլոր ապրող արւսրաձների համար: Ուստի նրանք, ովքեր ճանաչում են Ուղին, խուսափում են զենքերից: Իմաստուն իշխանի համար խաղաղության օրոք առավել պատվավոր է ձախ կողմը, բայց պատերազմի օրոք` աջը: Քանզի նա զենքը վերցնում է միայն կարիքից ելնելով: Սուր զենքերը չարի գործիք են ն վայել չեն գերապատիվ իշխանին, նա օգտագործում է դրանք միայն անհրաժեշտության դեպքում ն գնահատում է խաղաղությունն ու անդորրը: Նրա համար զենքի ուժով տարած հաղթանակը պատվաբեր չէ: Տոնել զենքի ուժով տարած հաղթանակը՝ նշանակում է գովերգել ու մեծարել մարդասպանությունը: Նա, ով հրճվում է մարդասպանությամբ տարած հաղթանակով, չի կարող երկար իշխել: Տոնական արարողությունների Ժամանակ իշխանի ձախ ուսին մոտ կանգնելը մեծագույն պատիվ է: Սգո արարողության ժամանակ առավել պատվավոր է աջը: Բանակի հրամանատարական կազմում Երկրորդ զորապեւոը միշտ կանգնում Է Իշխանի ձախ կողմում: Գլխավոր զորապետը կանգնում Է Իշխանի աջ կողմում: Գլխավոր զորապետին հատկացվում է աջ կողմը, ինչպես սգո արարողությունների ժամանակ: Քանզի նա, ով բազում կյանքեր է խլել, պետք է դառնագին ողբա իր զոհերի համար, ահա թե ինչու մարտում հաղթողը միշտ պետք է կանգնի սգո արարողության համար հատկացված տեղում:"

32

"Անսպառ ու անփոփոխ Ուղին (Դաոն) անուն չունի: Թեն իր սաղմնային պարզության մեջ այն կարող Է անսահման փոքր լինել, աշխարհում ոչինչ չի կարող նվաճել այն: Ամենակարող Կայսրն իսկ. ճանաչելով Ուղին, կդառնա նրա խոհեմ հպատակը: Երկինքն ու երկիրը զուգավորվում են Ուղու (Դաոյի) խորհուրդով ն կենարար ցողով ոռոգում համայն աշխարհը ն առանց մարդկանց միջամտության, ասես սեւիական ընթացքով, հասնում են ամենուր: Գործողություն դառնալով` Ուղին անուն է ստանում: Անուն ստանալով` ճանաչելի է դառնում մարդկանց համար: ճանաչելով Ուղին` մարդիկ սկսում են վայելել Ուղու տված խաղաղությունը: Երբ մարդիկ սովորում են վայելել Ուղու տված խաղաղությունը, փրկվում են ձախողվելու ն սխալվելու վտանգներից: Ուղին (Դառն) համայն աշխարհի հետ կապված է այնպես, ինչպես հովիտներից հոսող վտակները կապված են մեծ գետերի ու ծովերի հետ:"

33

"Նա, ով գիտի ուրիշներին, խորաթափանց է: Նա, ով գիտի ինքն իրեն, իմաստուն է: Նա, ով հաղթում է ուրիշներին, ուժեղ է: Նա ու| հաղթում է ինքն իրեն, հզոր է: Նա, ով բավարարված է իր ունեցածով, հարուստ է: Նա, ով չի դադարում եռանդով կատարել իր սկսած գործը, մեծ կամքի տեր է: Նա, ով իր զբաղեցրած դիրքում բավարարում է իրենից սպասվող պահանջները, երկար է դիմանում: Նա, ով մեռնում Է, բայց չի մոռացվում, ապրում է հավերժ:"

34

"Մեծ Ուղին (Դառն) ամենուր Է: Ուղին ն ձախից Է, ն աջից: Ամեն ինչ վերարտադրվում է Ուղու շնորհիվ, ամեն ինչ ծնվում ն. սնվում է Ուղուց: Երբ նրա աշխատանքն ավարտվում է, նա չի հավակնում իր գործն ավարտված համարել: Նա կյանք ու ձն է պարգնում բոլոր գոյերին` չհավակնելով լինել նրանց տերն ու աստվածը, նա անխտիր ներկա է բոլոր աննշան փոքր գոյերում: Բոլոր գոյերը վերադառնում են իրենց արմատներին ու վերջանում ն չգիտեն, որ Ուղին է տանում նրանց այդ ճանապարհով, ն նա անխտիր ներկա է բոլոր վիթխարի զոյերում: Ուստի ճիշտ նույն կերպ իմաստունը կարող Է իրագործել իր մեծ գործերը, ն միայն չձգտելով մեծության` կարող է իրոք հասնել մեծության:"

35

"՛նրան, ով հետնում է Մեծ Ուղուն (Դաոյին), ծառայում է համայն աշխարհը: Մարդիկ նրա մոտ են գալիս, որովհետն նա չի վնասում, նա միայն խաղաղություն ն անդորր է պարգնում: Գեղեցիկ երաժշտությունն ու առատ հյուրասիրությունը կստիպեն հյուրին միառժամանակ մնալ ու վայելել դրանք, բայց դա երկար չի տնի: Մինչդեռ, թեն բառերով նկարագրված Ուղին ո՛չ համ ունի, ո՛չ հոտ, թեն այն անտեսանելի է ու անլսելի, նրա գործածման ձներն ու գոյությունը անսպառ են ու անվերջանալի:"

36

"Ներշնչելուց առաջ, անշուշտ պետք է արտաշնչել: Ուրիշին թուլացնելուց առաջ պետք է նախ ինքդ ուժ հավաքես: Եթե մեկն ուզում է գահընկեց անել մի իշխանի, ուրեւճմն ինքը պետք է իշխան դառնա: Եթե ոչ մի բան չես նվիրել, չես էլ կարող հետ պահանջել: Սա է «Ճանապարհը լուսավորող անտեսանելի լույսը»: Նուրբն ու թույլը հաղթում են կարծրին ն ուժեղին: Ձուկը չի կարելի հանել ջրից, ճիշտ այնպես ինչպես ւոիրակալը չպետք է ի ցույց դնի Ժողուվրդին երկրի հարստացման ուղիները:"

37

"Ուղին իր բնական ընթացքով ոչինչ չի անում (ոչինչ չի անում զուտ անելու համար), բայց չկա աշխարհում մի բան, որ այն չանի: Եթե իշխաններն ու արքաները կարողանային Ուղուն համընթաց շարժվել, երկրում ամեն ինչ նրանց կառավարման ներքո ինքնըստինքյան ու բնականոն ընթացքով կշարժվեր: Եթե այդ շարժումը լիներ իմ գերագույն ցանկության առարկան, ես այն կարտտահայտեի անանուն պարզությամբ: Անանուն պարզությունը ազատ Է բոլոր արտաքին նպատակներից: Առանց մեր ցանկության, ամեն ինչ շարժվում է խաղաղ ու հանգիստ, բնականոն ընթացքով, ասես սեփական կամքով:"

38

"Նա, ով առավելագույն չափով տիրապետելով Ուղու (Դաոյի) առաքինություններին, չի ձգտում ցուցադրել դրանք, ոչինչ չի կորցնում: Նա, ով ունենալով Ուղու ամենաչնչին առաքինությունը, աճեն կերպ ձգտում է ցուցադրել այն, իրականում ոչինչ էլ չունի: Նա, ով առավելագույն չաւիով ւտտիրւսպետելով Ուղու (Դաոյի) առաքինություններին, ոչ մի անբնական բան չի անում, որնէ բան անելու կարիքը չունի: Նա, ով ունենալով Ուղու ամենաչնչին առաքինությունը, անդադար բանում Է հանուն ինչ-որ շահի, ստիպված կլինի միշտ ն ունայն բանել: Նա, ով օժտված է մեծ մարդասիրությամբ, միշտ ձգտում է արտահայտել դա, թեն դրա կարիքը չունի: Նա, ով օժտված է մեծ արդարամտությամբ, միշտ ձգտում է իրականացնել այն, որովհետն միշտ արդարադատության կարիքն ունի ՛նա, ով մեծապես ավանդապաշտ է, միշտ ձգտում է ցուցադրել դա, ն երբ մարդիկ չեն ընդունում նրա ավանդապաշտությունը, պատրաստ է բռնությամբ հաստատել այն: Ուստի, երբ մարդիկ կորցնում են Ուղին (Դառն), հայտնվում Է առաբինությունը, երբ կորցնում են առաքինությունը, հայտնվում է մարդասիրությունը, երբ կորչում է մարդասիրությունը, հայտնվում է արդարադատությունը, իսկ երբ կորչում է արդարադատությունը, հայտնվում է ավանդապաշտությունը: Իսկ ավանդապաշտությունը, որը բխում է խեղաթյուրված նվիրվածությունից ն կույր հավատից, միշտ պատրաստ է խռովություն ծնել: Ուստի նա, ով ասում է, որ գիտի Ուղին, տեսնում է ծաղիկը, բայց չի նկատում պտուղը: Իմաստունը սպասում է մնայուն պտուղին ն չի տարվում անցողիկ ծաղիկներով: Ուստի իմաստունը ընտրում է ամձենակարնորը ն հրաժարվում է մնացածից."

39

"Հնուց ի վեր կատարյալ ամեն ինչը ձիասնական է եղել Ուղու (Դաոյի) հետ. երկինքը՝ իր պարզությամբ ու պայծառությամբ, երկիրը՝ իր կարծրությամբ ու կայունությամբ, ուղուց սնվող ոգիները` հզորացած ուղուց ստացած ուժով, առատ ու բերքատու հովիւտները՝ հարստացած ուղու փթթանքով: Բոլոր ողջ արարածները, ովքեր ապրում են ուղու ընթացքով, տիրակալներն ու իշխանները, ովքեր կառավարում են ուղու իմաստնությամբ, բոլորը ծնվում են Ա սնվում մեկ ու միակ Ուղուց (Դաոյից): Եթե երկինքը մաքուր չլիներ, շուտով կքայքայվեր: Եթե երկիրը կայուն չլիներ, շուտով կճաքեր ու կքանդվեր Առանց ուղու հզորության ոգիները շուտով կընկճվեին, Եթե հովիտները հարուստ ու բերքառատ չլինեին կդատարկվեին քամիներից: Առանց ուղու կենսական ուժի բոլոր արարածները կվերանային: Առանց ուղու բարոյական ուժի իշխաններն ու ւոիրակալները կւտապալվեին: Անկախ մեծությունից ու բարձրությունից ամեն ինչը կոչնչանար ու կփտեր: Ուստի արժանապատվությունը աճում ն ուժ է ստանում նվաստությունից, պատիվը կառուցվում է նսեմության վրա, իսկ գոռոզությունն ու մեծամտությունը հանդարտվում ու հավասարակշռվում են իրենց ծնած խոհեմությամբ: Ահա թե ինչու իմաստուն իշխաններն ու արքաներն իրենք իրենց «որբ», «նվաստ» ու «մոլորված» են անվանում: Որովհետե. իրենց նվաստ համարելով, նրանք տեսնում են իրենց արժանապատվության իրական հիմքը: Քանզի միայն թվարկելով կառքի տարբեր մասերը, չես կարող բացատրել, թե ո՞րն Է այդ իրի ուլատակը: Ուստի նրանք չեն ձգտում երեալ նեֆրիտի պես բարետես ու շքեղ, այլ գերադասում են նմանվել անհրապույր ու հասարակ քարին"

40

"Ուղին (Դաոն) շարժվում է` անդադար փոխակերպվելու| հակադիրների: Եվ Ուղու հզոր գորձերի ամենաճիշտ բնութագիրը խոհեմությունն է: Երկնքի տակ եղած բոլոր գոյերը ծնունդ են առնում ն անուն են ստանում ուղուց: Գոյությունն ինքը` անանուն ն անգոյ, ծնվում է ուղուց:"

41

"Իմաստունը ճանաչելով Ուղին, ձգտում է ամեն ինչում հետնել նրան: Ուսյալը, ճանաչելով Ուղին, երբեմն հետնում է նրան, երբեմն մոռանում՝ նրա մասին: Անմիտ տգետը, լսելուլ Ուղու մասին ծիծաղում ու ծաղրում է ճրա ուսմունքը Իրոք, եթե Ուղին ծաղրանքի չենթարկվեր, իսկական ուսմունք չէր լինի: Ուստի ասում են. ճանաչելով Ուղին, իմաստունը նմանվում Է հիմարի, Ուղիով առաջ ընթացողը նման է նահանջողի, հարթ ուղին իրականում քարքարոտ ճանապարհ է, Ուղու բարձրագույն արժեքն անւոեսանելի Է աչքի համար, իսկ Ուղու գեղեցկությունը աչք է ցավեցնում, նրա առաւոությունը կոչված է լրացնելու ամենաչնչին կարիքը, նրա ամենամեծ արժանիքը առաջին հայացքից թույլ ու անշուք է երնում: Քանզի ամենամեծ ուղղանկյունը անկյուն չունի, ամենամեծ կառքը բոլորից դանդաղ է շարժվում, ամենահզոր ձայնը անլսելի է մարդու ականջի համար, ամենամեծ պատկերն անտեսանելի է մարդու աչքի համար, իսկ ուղին նման է անտեսանելու թողած ստվերին Ուղին (Դառն) անտեսանելի Է ե անանուն, բայց կյանք ու ամբողջականություն է տալիս բոլոր գոյերին:"

42

"Ուղին (Դառն) ունի մեկ ակունք, ակունքը ծնում է երկու հակադիրներին: Երկուսից բխում է երրորդը` անդադար փոխակերսայվող շարժումը: Երեքը ձնում են բոլոր գոյերին: Բոլոր գոյերը ծնվում են մութ ու անտեսանելի աճսահմանությունից ն ընթանում դեպի լուսավոր կեցություն` ներդաշնակված դատարկության շնչից բխած Յին ն Յան հակադիր ուժերով: Ոչ մի մարդ չի ուզում որբ լինել, ոչ ոք չի բավարարվում նսեմությամբ, ոչ ոք չի ցանկանում մոլորված լինել` առանց նավապեւոի մնացած նավի նման, մինչդեռ հենց այսպես են իմաստունները` բնութագրում իրենց. որբ, նսեմ ու մոլորված: Ուստի որոշ գոյեր վեր են ելնում՝ իջնելով, իսկ մյուսները իջնում են` վեր ելնելով: Ես սովորեցնում եմ այն, ինչը քարոզում են նան ուրիշները Բռնության ն ուժին ապավինողը իր բնական մահով չի մեռնում Սա է իմ ուսմունքի հիմքը:"

43

"Աշխարհում գոյություն ունեցող ամենափափուկ ն զիջող բանը կարող է դիմադրել ն հաղթել ամենակարծրին: Այն, ինչը չունի կեցության բավարար պայմաններ, լցնում ն զբաղեցնում է դատարկ ճեղքերը: Ուստի ես շատ լավ գիտեմ, թե ինչ առավելություն է տալիս չգործելը: Աշխարհում շատ քչերը կան, ովքեր հետնում են առանց բառերի ուսմունքին ն հասկանում են չգործելուց բխող առավելությունները:"

44

"Ի՞նչն է ավելի կարնոր, փա՞ռքը, թե կյանքը: Ի՞նչն է ավելի արժեքավոր, կյա՝նքը, թե հարստությունը: Ի՞նչն է ավելի գերադասելի, հրաժարվել ամեն ինչից հանուն կյանքի, թե պահպանել մնացած ամեն ինչը ն զրկվել կյանքից: Ի՞նչն է ավելի շատ ցավ ու վիշտ պատճառում: Նա, ով կառչում է փառքից, հրաժարվում է ավելի մեծ հարստությունից Այն տիրակալը, որը լցնում է իր անձնական գանձարանը, կորցնում է առավել մեծ գանձերով հարուստ երկիրը Նա, ով բավարարվում է իր ունեցածով, չի վախենում խայտառակությունից: Նա, ով չափի զգացողություն ունի, փորձանքի մեջ չի ընկնում: Նա, ով գիտի, երբ է պետք կանգ առնել, խուսափում է վտանգից ու երկար է ապրում:"

45

"Նա, ով գիտի, որ իր մեծագույն նվաճումը ամենաչնչին արժեքն իսկ չունի, երկար կպահպանի իր եռանդը: Մեծագույն լիությունը հավասար է դատարկության: Մակընթացությունը երբեք չի հոգնում: Լլմենամեծ ուղիղ գիծը կոր է երեում, ամենախոր արվեստը հիմարության նման Է, ն ամենաճարտար պերճախոսությունը կակազի բարբաջանք է հիշեցնում: Անդադար շարժումը հաղթահարում է ցուրտը, կատարյալ հանդարտությունը հաղթահարում է շոգը: Համայն աշխարհի ամենաճշգրիտ օրենքը բխում Է հանդարւոությունից:"

46

"Երբ երկրում իշխում է Ուղին (Դաոն), իշխաններն իրենց արագավազ նժույգներին ուղարկում են դաշտերը հերկելու: Երբ աշխարհում մոռանում են Ուղու (Դաոյի) մասին, ռազմական նժույգները տրորում են բերքով լի արտերը: Չկա ավելի մեծ մեղք. քան սին պատվախնդրությունը, չկա ավելի մեծ արհավիրք, քան ազգակիցների միջն. անհաշտությունը: Չկա ավելի մեծ հիմարություն, քան շահի հետնից ընկնելը: Ուստի եղածով բավարարվողը միշտ գոհ է:"

47

"Առանց տանից դուրս գալու կարելի է ճանաչել աշխարհը, առանց լուսամուտից դուրս նայելու կարելի է տեսնել երկնային ուղին: Բայց որքան հեռու գնաս, այնքան ավելի քիչ կիմանաս: Ուստի իմաստունը ոչ մի տեղ չի գնում, բայց ամեն ինչ գիտի: Իմաստունը, նույնիսկ առանց տեսնելու, ամեն ինչ իր ճիշտ անունով է կոչում: Իմաստունը հասնում Է իր նպատակին առանց անբնական ջանք թափելու"

48

"Նա, ով նվիրում է իրեն ուսմանը, օրեցօր ընդլայնում է իր գիտելիքները: Նա, ով նվիրում է իրեն Ուղուն, օրեցօր սակավեցնում է իր գործողությունները: ՛նա դադարում է գործել ն ի վերջո այնքան է հանդարտվում, որ այլես ոչինչ չի անում (բնականից առավել պահանջվող ջանքով): Հասնելով չգործելու կատարյալ աստիճանին, նա հասկանում Է, որ իրականում չկա աշխարհում մի բան, որն ինքը չանի: Նա, ով իրոք տիրում է աշխարհին, ոչ մի ջանք չի գործադրում դրա համար: Նա, ով ջանում է տիրանալ աշխարհին, ոչնչի չի տիրանում:"

49

"Իմաստունը չունի իր սեփական անփոփոխ կարծիքը, նա ճտածում է այնպես, ինչպես մւտածում են բոլոր մարդիկ: Իմաստունը բարի է նրանց նկատմամբ, ովքեր բարի են իր նկատմամբ: Իմաստունը բարի է նան նրանց նկատմամբ, ովքեր բարի չեն իր նկատմամբ: Քանզի իսկական բարությունը ընտրություն չի անում: Իմաստունը անկեղծ է նրանց հետ, ովքեր անկեղծ են իր հետ: Իմաստունը անկեղծ է նան նրանց հետ, ովքեր անկեղծ չեն իր հեւո: Քանզի իսկական անկեղծությունը խտրական չէ: Իմաստունը բոլոր մարդկանցից ավելի անվճռական է երեում, որովհետն նրա միտքն ու զգացմունքները հավասար են բաշխված ամեն ինչի նկատմամբ: Մարդիկ աչքերն ու ականջները զգոն պահած հետնում են նրան, իսկ նա բոլորին վերաբերվում է այնպես, ինչպես կվերաբերվեր սեւիական երեխաներին:"

50

"Մարդիկ ծնվում են ու մահանում, հետո ծնվում են ուրիշները Ա նույնպես մահանում: Յուրաքանչյուր տասից երեքը նոր են կյանք մտնում, իսկ երեքն արդեն հեռանում են կյանքից: Յուրաքանչյուր տասից երեքը ապրելու մեծ ցանկությամբ են տոգորված, բայց նրանց նախաձեռնություններն ու արարքները նրանց ուղղակիորեն տանում են դեպի անխուսափելի մահ: Իսկ պատճառն այն է, որ նրանք ձգտում են հավերժ ապրել: Բայց ես լսել եմ, որ նա, ուվ հասկացել Է կյանքի իմաստը, կարողանում Է ապրել իր կյանքը՝ ստիպված չլինելով երբեէ կռվել ռնգեղջյուրների կամ առյուծների դեմ, ն հասնում է կյանքի բնական վերջին` խուսափելով ինչպես մուրացիկի ցնցոտիներից, այնպես էլ մահաբեր թրից: Նրա ճանապարհին ռնգեղջյուր չի պատահում, որ իր եղջյուրով խոցի նրան, նրա ճանապարհին վագր չի հայտնվում, որ իր ճանկերով հոշոտի նրան, ոչ էլ սուր զենք է սպասում, որ թրատի նրան: Իսկ պատճառն այն է, որ նա մահվան համար առիթ չի ստեղծում:"

51

"Ամեն ինչ ծնվում է Ուղուց (Դաոյից) ն սնվում ու զարգանում շնորհիվ նրա անվերջանալի ու անդադար շարժման: Ամեն ինչ ձն է ստանում՝ ըստ իր բնույթի ն ամբողջական դառնում` համաձայն իր գոյության հանգամանքների: Ուստի ամեն ինչ, առանց բացառության, պատկանում է Ուղուն ե դառնում նրա անդադար ու հավերժ շարժման մասնիկը: Ուղուն երկրպագելը ու նրա անվերջանալի շարժմանը համալրող մասնիկ դառնալը որնէ օրենքով չի պարտադրվում, կաճ որեէ կանոնի չի ենթարկվում, դա ինքնաբուխ ն ինքնաշարժ դրսնորում է: Պատճառն այն է, որ իրոք Ուղին է ստեղծում ամեն ինչը, Ուղին է սնունդ ու կյանք տալիս ամեն ինչին, Ուղին է ամբողջականացնում ու զարգացնում ամեն ինչը, Ուղին է խնամում, հասունացնում, վերականգնում, պահպանում ն տարածում ամեն ինչը: Ուղին Է ծնում ամեն ինչ, բայց չի հավակնում լինել ոչնչի տերը: Ուղին է ուղղորդում ամեն ինչ` յուրաքանչյուրին իր հատուկ զարգացման ընթացքով, բայց չի պարծենում սեփական իշխանությամբ կամ կարողություններով: Ուղին է հասունացնում ն ամբողջականացնում ամեն ինչ, բայց ոչինչ չի վերահսկում: Դա է Ուղու գերագույն խորհուրդը:"

52

"Ուղին (Դառն), որից սկիզբ է առել համայն աշխարհը. ամեն ինչի մայրն է: Ճանաչելով մորը, կճանաչես ճան ճերա զավակներին Նա, ով ինքն իրեն ճանաչում Է որպես իր մոր զավակը ն մինչե կյանքի վերջը պահպանում է մորից ժառանգած հատկությունները, որոնք նան իր սեփականն են դառնում, կխուսափի բազում փորձանքներից: Եթե բերանդ փակ պահես ու թույլ չտաս ավելորդ կրքերին ու ցանկություններին խռովել հոգիդ, ամբողջ կյանքում կխուսաւիես տառապալից աշխատանքից ու տանջալից փորձանքներից: Եթե բերանդ փակ չպահես ու թույլ տաս, որ ոգիդ կլանեն անհագուրդ ցանկություններն ու կրքերը, կյանքում երբեք չես ազատվի փորձանքներից ու տանջալից աշխատանքից: Փոքրը տեսնելու ն ընկալելու համար պետք է լավ տեսողություն ունենալ: Ուժեղ լինելու համար պետք է պաշտպանել թույլին ու անօգնականին: Իմաստունը ուղղորդվում է Ուղու տված պայծառ լույսուլ ն արդյունքում հասնում է լույսի ակունքին: Անվերջանալի շարժման խորհրդի ընկալումը փրկում է մարդու մարմինը հիվանդություններից, ն ընդունելով նրան կենսատու փոփոխության բոլորաշրջանի մեջ, թույլ չի տալիս, որ նա կուլ գնա անփոփոխ անկենդանությանը:"

53

"Եթե ես հանկարծ այնքան հանրահայտ դառնայի, որ ինձ վստահվեր մի տերություն ղեկավարելու գործը, ապա ինձ սպառնացող առավելագույն վտանգը կտեսնեի գոռոզամիտ աճբարտավանության ու մեծամիտ ցուցամոլության մեջ: Մեծ Ուղին կամ Դաոն շատ հարթ է ու լայնածիր, բայց մարդիկ սիրում են կարճ ու շրջանցող ճանապարհները: Իշխանության հասնելով` մարդիկ մաքրում ն բարեկարգում են իրենց բակերն ու տները, բայց մոռանում են մեծ ճանապարհների, արտերի ու դատարկ շտեմարանների մասին: ՛նրանք հագնում են նրբագեղ ու հարուստ զարդարված հագուստներ, կրում սրասայր թանկարժեք թրեր, շռայլում են իրենց ուտելիքի ու խմիչքի վրա ն ավելորդ ունեցվածք ու հարստություն կուտակում: Եվ ժողովուրդը նրանց կողոպտիչ ու ավազակ է անվանում, քանզի նրանք խախտում են Ուղու (Դաոյի) խորհուրդները:"

54

"Հմուտ հողագործի տնկած ծառն արմատախիլ չի լինում: Վարպետի ձեռքերի հմտությունը ոչ ոք չի կարող խլել նրանից: Անձնազոհ ձնողի դամբարանին որդիներն ու թոռները միշտ հիշողության ընծաներ են բերում: Նա, ով Ուղին իր սրտում է պահում, հզոր եռանդի ու կենսունակության տեր է դառնում Այն ընտանիքը, որն Ուղիով է ապրում մեծ հարստության տեր է դառնում: Այն համայնքը կամ գյուղը, որը ճշմարիտ Ուղիով է ղեկավարվում, լիության ու խաղաղության մեջ է ապրում: Այն գավառը, որն Ուղիով է կանոնակարգում իր գործերը, մեծագույն հզորության ու հարստության է հասնում: Ուստի, երբ ամբողջ թագավորության մեջ իշխում է Ուղին, համայնքները, ընտանիքներն ու անհատները բարգավաճում են: ճանաչելով Ուղու ազդեցությունը մեկ անձի վրա, կարող ես պատկերացնել Ուղու նշանակությունը ընտանիքի հաճար, ճան Ուղու զորությունը համայնքում ն նւսհանգում, ե Ուղու կարնորությունը ամբողջ թագավորության համար: Ուստի կարող եմ ասել, որ Ուղու ազդեցությունը հավիտյան է Ը. անսպառ: Քանզի մեկ անհատի համար Ուղին նույնքան կարնոր է, որքան մի ամբողջ թագավորության: Մեկ անհատի վրա Ուղին նույնքան զորեղ է ազդում, որքան մի ամբողջ թագավորության:"

55

"՛նա, ով իր մեջ կրում ու պահպանում է Ուղու տարրերն ու խորհուրդները, նման է նորածին մանկան Թունավոր միջատները նրան չեն խայթում, գիշատիչ գազաններն ու թռչունները նրան չեն հոշոտում Մանկան ոսկորները թույլ են, մկանճերը` մհափուկ, բայց մանկան ափը շատ ամուր է բռնում: Նա դեռ չգիտի սեռերի տարբերության ու միության մասին, բայց նրա սեռանդամը զգայուն է` ցուցադրելով իր ֆիզիկական էության կատարելությունը: Ամբողջ օրը նա գոռում է, բայց ձայնը չի կտրվում, ի ապացույց նրա կատարյալ ներդաշնակ կառուցվածքի: Նա ով, հասկանում Է այս ներդաշնակությունը, տեսնում է անփոփոխ Ուղու մեծագույն գաղտնիքը: Իմացությունը նրան իմաստնություն է տալիս ու տանում դեպի կատարելություն: Բոլոր կենարար արվեստները չարիք են դառնում, երբ մարդու միտքն օգտագործում Է կենսատու ուժը ` կործանելու ն ոչնչացնելու նպատակով: Կեղծ է այդ ուժը ն չար: Ողբացե՛ք՝ Ճանաչելով այն: Ուժ կուտակելով, ամեն ինչ սկսում է ծերանալ: Դա Ուղու առաջընթացին հակառակ ուղղությունն է: Իսկ այն, ինչ հակառակ է Ուղուն, արագ է մահանում:"

56

"Նա, ով գիտի, չի խոսում: Նա, ով միշտ պատրատ է խոսել, չգիտի: Նա, ով գիտի, բերանը փակ է պահում, իսկ շնչառությունը` համաչափ: Նա բթացնում Է իր սուր անկյունները, պարզեցնում է իրողությունների բարդությունը, մեղմում Է իր պայծառությունը Ա. ներդաշնակվում շրջապատի անորոշության հետ: Սա կոչվում է «համամասնության հայտնություն»: Նման մճեկին չես կարող ո՛չ ծանոթ համարել, ո՛չ օտար: Նա վեր է շահի ու կորուստի բոլոր պատկերացումներից: ՛Նա հեռու է ազնիվ ու չարանենգ բարքի ընկալումներից: Նա է աշխարհում ամենամաքուր անձնավորությունը:"

57

"Երկիրը կարելի է կառավարել արդարին պատվելու, իսկ անարդարին պատժելու միջոցով (այսինքն արդարադատությամբ), պատերազմը կարելի է վարել զենքեր ու նենգ մարտավարություն վարպետորեն կիրառելու միջոցով, բայց իշխանությունը երկրում կարելի է պահպանել միայն խաղաղ գոյակցությամբ ն խիստ անաչառությամբ: Որտեղի՞ց գիտեմ, որ դա է ճշմարիտը: Եզրակացությունս գալիս է ահա այս փաստերից. Ցանկացած թագավորությունում արգելող ու սահմանափակող օրենքները խորացնում են մարդկանց աղքատությունը, իսկ որքան շատ են հարստանում նրանք, ովքեր արդեն հարուստ են, այնքան ավելի բազմապատկվում են անհաշտությունն ու անկարգությունները պետության ն իշխանավոր ընտանիքների միջն: Որքան մեծանում Է զենքերի օգտագործման հմտությունը ե. խորանում մարտավարության տեսությունը, այնքան ավելի նենգամիտ ու չարագործ զենքեր են հայտնվում: Որքան ավելի շատ օրենքներ են գրվում, այդքան ավելի շատանում Է կաշառակերությունը ն հանցագործությունը: Ուստի իմաստուն տիրակալն ասում է. «Ես բնականոն ընթացքից ավելի ոչինչ չեմ անի, իսկ մարդիկ իրենք իրենց կզարգանան ու կանցնեն կյանքի փոխակերպումներով: Ես կհոգամ անհաղորդ հւսնդարւոության ու անհողդողդ խաղաղության մասին, ս մարդիկ իրենք կուղղեն իրենց սխալները: Ես չեմ խառնվի նրանց գործերին, ն մարդիկ իրենք կհարստանան: Ես չեմ հետապնդի պատվո ոչ մի խնդիր, ե ճարդիկ իրենք կգերադասեն հասարակ պարզությունը»:"

58

"Այն Տիրակալը, որն առավել ծույլ ու ապիկար է թվում, հաճախ ավելի մեծ բարօրություն է անում իր ժողովրդի համար: Այն Տիրակալը, որն ամեն ինչին խառնվում է ու աճեն ինչին ձեռք է մեկնում, միայն փչացնում Է, խանգարում ու հիասթափություն ստեղծում: Թշվառությու՛ն... Որքա՛ն ձոտ ես երջանկությանը: Երջանկություն, որքա՛ն արագ կարող ես վերածվել թշվառության: Ո՛վ իմանաս, թե վերջում ինչին կարժանանա: Ուստի ճիշտ չէ՞ արդյոք ձեռնպահ մնալ ուղղելու ցանկությունից: Փորձելով ուղղել ինչ-որ բան, կարող ես հեշտությամբ փչացնել այն, ն նրանում եղած բարիքը չարիք դարձնել: Մարդիկ. իրոք, շատ վաղուց են մոլորված այս հարցում: Ուստի իմաստունը նման է քառակուսիներով շրջապատված քառակուսու, որն իր անկյուններով ոչ մեկից ոչինչ չի կւորում, նման է անկյան, որն իր սրությամբ ոչ մեկին չի նեղում: Նրւս ազնվությունը ոչ մի վերապահում չի հանդուրժում, ե նրա պայծառությունը ոչ մեկին չի կուրացնում:"

59

"Մեր մեջ մարդկայինը կանոնավորելու ն երկնայինին ծառայելու ամենաճիշտ ձենը չաւփավորությունն է: Միայն չափավորության միջոցով կարող է մարդ հնարավորինս արագ ազատվել հիվանդությունից ե վերականգնել առողջությունը: Ապաքինումը հենց այն է, ինչը ես անվանում եմ վերադարձ Ուղու առաքինություններին: Միայն Ուղու առաքինությունների անդադար կուտակման միջոցով կարելի է վերացնել ապաքինմանը խանգարող խոչընդոտները: Ուղու արժանիքների բացահայտումը սահման չունի: Միայն նա, ով հասկանում է, որ կատարելությունը սահման չունի, կարող Է լինել երկրի տիրակալը: Նա, ով կանգնել Է Ուղու վրա, երկար կգնա: Նա նման է այն բույսին, որի մասին ասում են, որ այն խոր արմատներ ն ամուր ցողուն ունի: Սա է երկար ու առողջ կյանքով ապրելու ձնը:"

60

"Մեծ պետություն կառավարելը նույնն է, ինչ մանր ձկներով ապուր եւիելը: Թույլ տուր, որ երկիրը կառավարվի Ուղու սկզբունքներով, ե անցյալի ոգիները չեն ցուցադրի իրենց հոգնոր զորությունը: ՛Նրանց հոգնոր զորությունը չի վնասի ապրողներին: Իսկ իմաստուն ապրողները չեն վնասի նրանց հիշատակին: Երբ այդ երկուսի փոխադարձ ազդեցությունը վնասակար չէ միմյանց համար, այն բարերար է ու արժեքավոր:"

61

"Ի՞նչն է մեծ տերության մեծության գաղտնիքը: Այն, որ Մեծ տերությունը նման է ցածր ու աննկատ հոսող գետի հոսանքին: Մեծ տերությունը նման է այն կենւորոնին, որին ձգտում են միանալ երկնքի տակ եղած բոլոր փոքր տերությունները: Դրա լավագույն օրինակը կանացիությունն Է: Կինը միշտ հաղթում է տղամարդուն իր հանդարտությամբ: Նե գիտակցում է, որ հանդարտությունը կարող է որպես թուլություն ճանաչվել, իսկ իր ուժը թուլության մեջ է: Ուստի մեծ տերությունը, խոնարհվելով փոքր տերությունների առաջ, շահում Է նրանց որպես իր դաշնակից ն հպատակ, իսկ փոքր տերությունները` իրենց ստորադասելով մեծ տերությանը, շահում են նրան որպես հովանավոր ն պաշտպան: Մի դեպքում խոհեմությունը բերում է դաշնակիցներ ու հպատակներ, մյուս դեպքում խոհեմությունը բերում է հովանավորություն ն պաշտպանություն: Մեծ տերության միակ նսյատակը մարդկանց միավորելն ու սնելն Է: Փոքր տերության միակ նպատակը է ընդունված լինել մեծի կողմից ու ծառայել նրան` մյուսների հետ հավասարի պես: Նրանցից յուրաքանչյուրը խոհեմությամբ է ստանում իր ուզածը, բայց մեծ տերությունը նույսպես պետք է սովորի ստորադասել իրեն:"

62

"Ուղին (Դառն) բոլոր իրողությունների անգերագնահատելի հիմքն է: Ոչ մի գանձ չի կարող լավ մարդուն այնպիսի հարստություն ու պատիվ տալ, ինչպես Ուղին, քանզի նյութական արժեքներն ու պատիվը հրահրում են վատ մարդկանց ագահությունն ու նախանձը ն դժբախտություն ու փորձանք դառնում լավ մարդու գլխին: Ուղու ներշնչած իմաստուն խոսքերը կարող են անգնահատելի մեծ պատիվ բերել դրանք ասողին: Ուղու ոգեշնչած գործողությունները կարող են բոլորից վեր բարձրացնել կատարողին: Ուղին չի լքում նույնիսկ վատ մարդկանց: Ուստի, երբ Տիրակալը զբաղեցնում է իր արժանի տեղը որպես Երկնային որդի ե նշանակում իր երեք նահանգապետերին, թեն. իշխանը, ըստ արարողակարգի, պետք է ստանա իր պաշտոնը խորհրդանշող այնպիսի թանկարժեք նվեր, որը կարողանա բռնել միայն երկու ձեռքով, իսկ արքունիքում դրան էլ դեռ որպես ընծա պետք է հաջորդի մի քանի զույգ ձի, նույնիսկ նման արժեքավոր ընծան չի կարող համեմատվել Ուղու մեկ դասի հետ, որը կարելի է ընդունել միայն ծնկների վրա նստած: Ուստի ինչու՞ էին հնում մարդիկ այդքան գնահատում Ուղու դասերը: Արդյոք պատճառն այն չէ՞ր, որ Ուղու դասերը կարող Է ստանալ յուրաքանչյուր ոք, ով ձգտում է դրանց, ն նույնիսկ նա ով մեղք է գործել, կարող է դրանց միջոցով ազատվել իր մեղքի բեռից ու խարանից: Ահա թե ինչու են երկնի տակ բոլոր ապրողները գնահատում Ուղին որպես աշխարհում ամենաթանկարժեք բանը"

63

"Ուղին սովորեցնում է գործել առանց գործելու մասին մտածելու, աշխատել առանց աշխատանքի հոգսը զգալու, համտեսել առանց որնէ համ ճանաչելու, չնչինը տեսնել մեծության մեջ ն սակավը տեսնել որպես բազմություն, իսկ թշնամանքին պատասխանել բարությամբ: Ուստի իմաստունը գնահատում է իրողությունները որպես խրթին, մինչդեռ դրանք դյուրին են, Ա մեծ գործեր է կատարում, երբ դրանք դեռ փոքր են ընկալվում: Աշխարհում բոլոր խրթին բաները սկզբում շատ դյուրին են եղել, աշխարհում բոլոր մեծ բաները սկսվել են փոքրից: Ուստի իմաստունը, երբեք ոչ մի մեծ գործ չանելով, իրականում հենց մեծ գործեր Է կատարում` իր փոքր գործերով: ՛Նա, ով հեշտորեն է խոստանում, հաստատ կկորցնի մարդկանց վստահությունը: Նա, ով միշտ կարծում է, որ ամեն ինչ հեշտ է, հաստատ կընդհարվի մեծ դժվարությունների: Իմաստունը դժվարություն է տեսնում նույնիսկ ակնհայտորեն հեշւո թվացող բաներում ն ուստի երբեք ոչ մի դժվարության չի հանդիպում:"

64

"Դժվար չէ ձեռքում պահել այն, ինչը հանդարտ է: Դժվար չէ ուղղել սխալը, երբ այն դեռ չի արտահայտվել հեւոնանքների մեջ: Դժվար չէ կուտրել ճի բան, որը փխրուն է ու դյուրաբեկ: Դժվար չէ կորցնել մի բան, որը շատ փոբր է: Ուստի ուղղել պետք Է մինչն սխալի արտահայտումը, իսկ կարգավորել պետք է մինչն անկարգության դրսնորումը: Քանզի ամենահաստաբուն ծառն իսկ սկսել է աճել կորիզից Ինը հարկանի աշտարակը սկսել են կառուցել մի բուռ հողից: Հազար օրվա ճանապարհը սկսվել է մեկ քայլից: Այն, ինչը հատուկ ճպատակու| է արվում, միայն վնաս է բերում Այն, ինչից ամուր կառչում են, որպեսզի չկորցնեն, կորցնում են: Իմաստունը ոչինչ հատուկ չի անում, ուստի ն ոչ մի բանի չի վնասում: Իմաստունը ոչնչից չի կառչում, ուստի ն ոչինչ էլ չի կորցնում: Բայց մարդիկ իրենց ավելորդ գործողություններով սովորաբար փչացնում են ամեն ինչ, երբ իրականում արդեն մոտ են հաջողությանը: Եթե միայն վերջում նույնքան զգույշ ու աչալուրջ լինեն, որքան սկզբում էին, ոչինչ չեն միչացնի: Ուստի իմաստունը ցանկանում Է այն, ինչն ուրիշները չեն ցանկանում, ն բարձր չի գնահատում այն, ինչը դժվար է ձեռք բերել: Նա սովորում Է այն, ինչն ուրիշները չեն սովորում ն հետ է դառնում այն ուղուց, որով շտապում Է գնալ մարդկանց բազմությունը: Նա թողնում է, որ ամեն ինչ զարգանա իր բնական ընթացքով ն ոչինչ չի անում հատուկ նպատակով:"

65

"Հին իմաստունները, ցուցադրելով Ուղու իմացությունը, չէին ձգտում լուսավորել կամ իրազեկել մարդկանց, ընդհակառակը` նրանք իրենց գերազանցությունը ցուցադրում էին Ժողովրդին պարզության ու անգիտության մեջ պահելու համար: Դժվար է ղեկավարել մարդկանց, երբ նրանք չափազանց իրազեկ են: Ուստի գիտելիքի միջոցով երկիր կառավարելը կործանիչ անեծքի նման է, մինչդեռ կառավարման մեջ իրազեկումից խուսափելը` բարերար օրհնանք է երկրի համար: Նա, ու| ճանաչում է այս երկու խորհուրդները, դրանց մեջ գտնում է կառավարման իր չաւիօրինակը: Այս խորհուրդները ճանաչելու ն դրանցով կառավարելու ունակությունը հենց այն է, ինչը մենք անվանում ենք «տիրակալի խորհրդավոր գերազանցությունը»: Խորն է ու հեռահար այդ խորհրդավոր գերազանցությունը, որն իրոք մարդկանց բազմությանը հակադրում է գերազանցության տիրապետողին, բայց նան մեծ ներդաշնակություն է ստեղծում գերազանցությանը տտիրապետող տիրակալի ու ժողովրդի միջն:"

66

"Գետերն ու ծովերն իրենց ցածրադիր դիրքի շնորհիվ սնվում են լեռներից դեպի դաշտավայրերը հոսող ջրային հոսանքներով: Ճիշտ այդպես իմաստունը, ձգտելու մյուսներից վեր լինել, ինքն իրեն մյուսներից ցածր է դասում, ե ցանկանալով լինել մարդկանց առջնում, ինքն իրեն նրանցից հետ է դնում: Ուստի, թեն իմաստուն տիրակալն իշխում Է մարդկանց վրա, մարդիկ չեն զգում նրա իշխանության ծանրությունը, ոչ էլ վիրավորվում են նրանից, երբ դիրքով նա իրենցից առաջ է: Ուստի Ժողուլուրդը հրճվում Է նման տիրակալին երկրպագելուլ ու չի հոգնում նրանից: Եվ քանի որ նա ինքը չի պայքարում, ոչ ոք չի կարող պայքարել նրա դեմ:"

67

"Համայն աշխարհն ասում Է, որ թեն Ուղու ուսմունքը մեծ Է, այն ավելի ցածր է թվում` համեմաւոած այլ ուսմունքների հետ: Իսկ ես կասեմ, որ Ուղու ուսմունքն իր մեծությունից է համեստ թւլում: Եթե այն նման լիներ ցանկացած այլ ուսմունքի, նրա փոքրությունը վաղուց ի վեր բացահայտված կլիներ: Սակայն ես երեք արժեք ունեմ, որոնք ամեն ինչից բարձր եմ գնահատում: Առաջինը մարդասիրությունն է, երկրորդը` խնայողությունը ն երրորդը` խոհեմությունը: Մարդասիրությունը ինձ համարձակություն է տալիս, խնայողությունը ինձ առատաձեռն է դարձնում, խոհեմությունը թույլ չի տալիս, որ ձգտեմ ուրիշներից առաջ անցնել, ն օգնում է բարձր ու մաքուր պահել պատիվս: Մեր օրերում մարդիկ մոռանում են մարդասիրությունը, ն համարձակությունը դառնում է ամբարտավանություն: Երբ մարդիկ մոռանում են խնայողության մասին, առատաձեռնությունը դառնում է շվայտություն: Մոռանալով խոհեմությունը՝ մարդիկ ձգտում են ճեկը մյուսից առաջ անցնել, իսկ դրա վերջը մահն է: Մարդասիրությունը հաղթանակ կբերի նույնիսկ դաժան մարտում ն կօգնի մարտնչողին պահպանել իր տերությունը: Երկինքը կպաշտպանի նրան իր բնական մարդասիրությամբ:"

68

"Հմուտ զորավարը ռազմատենչ չէ: Հճուտ ռազմիկն անգութ չէ Իրապես հաղթողը չի տանջում պարտվողին: Լավ տիրակալը չի ստորացնում իր հպատակներին: Ուստի ասում են. «Հզոր Է նա, ով չի կռվում»: Ուստի ասում են. «Հաղթել է նա, ով առանց կռվի է տիրել». Ուստի ասում են. «Իմաստուն է նա, ով իր ունեցածից ավելի մեծ պարգն չի ակնկալում Երկնքից»:"

69

"Պատերազմելու արվեստում հմուտ զորավարն ասել է. «Ես չեմ համարձակվի պատերազմում տանտերը լինել, կգերւսդասեմ պատերազմում հյուրը լինել: Ես չեմ համարձակվի ճի քայլ իսկ առաջ գնալ, երբ կարող եմ երկու քայլ նահանջել»: Սա կոչում են «զորաշարժ անել` առանց զորքի, զինված լինել` առանց զենքի, հաղթել թշնամուն` առանց մարտի:» Չկա ավելի մեծ արհավիրք, քան առանց երկմտանքի պատերազմի մեջ մտնելը: Ով առաջինն է սկսում պատերազմը, կորցնում Է մի գանձ, որը ճարդասիրությունն է: Ուստի երբ առճակատող կողմերի զենքերը խաչվեն, կհաղթի նա, ով առաջինը կսգա իր կորուստները"

70

"Բառերս հեշտ է հասկանալ ն ուսմունքս հեշտ է կիրառել, բայց շատ քչերն են բառերս հասկանում, ն առավել քչերն են ուսմունքս կիրառում: Բառերիս մեջ արարիչ ու համապարփակ սկզբունք կա, ն ուսմունքս կանգնած Է բոլոր իրողությունների համար ընդհանուր մի օրենքի վրա: Չհասկանալով բառերս` մարդիկ չեն ճանաչում նան ինձ Քչերը գիտեն ինձ, ի պատիվ ինձ: Քանզի իմաստունը իր անգին գանձը կրում Է անշուք ցնցոտիների տակ:"

71

"Իմանալ, բայց գիտակցել, որ չգիտես, գերագույն նվաճում է: Չիմանալ, մինչդեռ կարծել, թե գիւոես, հիվանդություն է: Հիվանդությամբ տառապելու գիտակցումի ցավն է մեզ զերծ պահում հիվանդությունից: Իմաստունը առողջ Է, քանզի ճանաչում է այն ցավը. որն ուղեկցում Է հիվանդությանը:"

72

"Երբ մարդիկ չեն վախենում, ինչից պետք է վախենան, ապա, ինչից իրոք վախենում են, կկաւոարվի նրանց հետ: Մարդիկ պետք է խուսափեն ցուի վայելքներին անմտորեն տրվելուց: Մարդիկ պետք է խուսափեն ապրել այնպես, ասես հոգնել են այն վայելքներից, որոնցից կազմված է իրենց կյանքը: Միայն խուսափելով ցոփ ու շվայտ ապրելուց, մարդը չի հոգնում կյանքից: Ուստի իմաստունը ամեն ինչ գիտի իր մասին, բայց չի ցուցադրում իր իմացությունը: Իմաստունը սիրում Է իր կյանքը, բայց ինքն իր կյանքն անչափ չի արժեվորում: Իսկ նա, ով գիտի, հրաժարվում է ցուցադրել իր իմացությունը Կ գերադասում է խոհեմ անհայտությունը:"

73

"Նա, ում խիզախությունը արտահայտվում է օրենքին հակառակ գործելու համարձակության մեջ, արժանանում է մահվան: Նա, ում խիզախությունը արտահայտվում Է օրենքին հակառակ չգործելու համարձակության մեջ, երկար է ապրում: Իսկ ո՞վ կարող է ասել, թե ի՞նչն է մարդու գլխին եկած երկնային ցասման պատճառը Այդ կապակցությամբ իմաստունը ասելիք չունի. Երկնքին բնորոշ չէ պայքարելը մինչդեռ այն հեշւտությամբ տիրում է ամեն ինչին Երկնքին բնորոշ չէ խոսելը, մինչդեռ նրա չարտասանած հարցերի պատասխանները մարդիկ իրենք են տալիս: Երկնքին բնորոշ չէ իր մոտ կանչելը, մինչդեռ մարդիկ իրենք են ձգտում հասնել նրան: Երկինքը չի գոռում իր գործերի մասին, մինչդեռ նրա գործունեությունը արարիչ է ու անզուգական: Երկնային ցանցի վանդակները շատ մեծ են, սակայն նրա ցանցն ընկած ոչ մի բան չի փախչում:"

74

"Մարդիկ մահից չեն վախենում, ուստի ի՞նչ իմաստ ունի մահով նրանց վախեցնելը: Եթե մարդիկ միշտ ահ ու սարսաւիով լցված լինեին մահվան նկատմաճբ, իսկ ես ուժ ու իրավունք ունենայի բռնելու ն մահապատժի ենթարկելու բոլոր նրանց, ովքեր հանցանք են գործում, ո՞վ կհամարձակվեր հանցանք գործել Ուղին հենց այն Մեկն Է, որը գերիշխում է մահվան վրա: Նա, ով փորձում է գերիշխել մահվան վրա, երբ կա Մեկը. ով իրոք գերիշխում Լ մահվան վրա, նման է նրան, ով կյանքում առաջին անգամ ձեռքը կացին վերցնելով, իրեն հմուտ փայտահատի տեղ է դնում: Շաւո հազվադեպ է պատահում, որ նա, ով կացին բռնել չիմանալով, իրեն հմուտ փայտահատի տեղ է դրել, իր ձեռքն ու ոտքը չկտրի:"

75

"Մարդիկ տառապում են սովից` տիրակալների կողմից հավաքվող բազում հարկերի պատճառով: Անտեղի հարկերն են պատճառը, որ մարդիկ տառապում են սովից: Մարդկանց դժվար է ղեկավարել, ղեկավարելու գործում նրանց տիրակալների չափանց եռանդի պատճառով: Դա Է մարդկանց ղեկավարելու դժվարության պատճառը: Մարդիկ հեշտությամբ են ընդունում մահը, որովհետե չաւիազանց շատ են տառապում` աւպրուսւո վաստակելու համար օրնիբուն աշխատելով: Դա Է նրանց ստիպում հեշտությամբ ընդունել մահը: Ուստի ավելի լավ է կյանքի մասին ընդհանրապես չմտահոգվել, ջան չափից դուրս արժեվորել այն:"

76

"Մարդը ծնվելու պահին փափուկ է ու թույլ, իսկ մահվան պահին` կոշտ ու մարմնեղ: Այդպիսին են ընդհանրապես բոլոր գոյերը: Ծառերն ու բույսերը ծլելու պահին նուրբ են ու իափուկ, մինչդեռ մճեռնելիս՝ չոր են ու թորշնած: Ուստի կոշտությունն ու ուժը մահվան սուրհանդակներն են, մինչդեռ կյանքին ուղեկցում են փափկությունն ու թուլությունը: Ուստի նա, ով գերագնահատում է իր ուժերը, չի հաղթում: Հասո ու ուժեղ բնով ծառը գայթակղում է ւհայւռահատին: Ուստի կոշտի ն ուժեղի տեղը ներքնում է, իսկ փափուկի ու թույլի տեղը` վերնում:"

77

"Մի՞թե երկնային Ուղու գործը նման չէ աղեղ լարելուն: Աղեղի այն մասը, որը բարձր էր, ցած է իջեցվում, իսկ այն մասը, որը ցածր էր, վեր է բարձրացվում: Ճիշտ այդպես երկինքը պակասեցնում է այնտեղ, որտեղ մեծագույն առատություն կա, ն. լրացնում այնտեղ, որտեղ պակասություն կա: Երկնքի գործը հենց դա է` պակասեցնել չափանց առատությունը նլրացնել պակասությունը: Սակայն մարդն այդպես չի գործում: Մարդը վերցնում է նրանից, ով մեծագույն կարիքի մեջ է, ն. ավելացնում իր արդեն իսկ չաւիանց առատությանը: Ո՞վ կարող է հրաժարվել իր չափանց առատությունից` երկնի տակ բոլորին ծառայելու համար: Միայն նա, ով գիտի Ուղին: Ուստի իմաստուն տիրակալն իր գործի արդյունքները չի համարում իր սեփականությունը: Նա հասնում է մեծ նվաճումների, սակայն մեծամտաբար չի գոհանում դրանցով: ՛Նա չի տենչում ցուցադրել իր գերազանցությունը:"

78

"Աշխարհում չկա ջրից ավելի փափուկ ն թույլ բան, սակայն չկա նան կարծրին ու ամուրին հաղթող ավելի հզոր բան, քան ջուրը, որուվհետն չկա աշխարհում ճի բան, ինչի ձեր ջուրը չկարողանա ընդունել: Բոլորը գիտեն, որ փափուկը հաղթում է կոշտին, իսկ թույլը՝ ուժեղին, բայց քչերն են կարողանում իրականացնել դա գործում: Ուստի իմաստունը ասել է, «Նրան, ու| ընդունում է իրենց կշտամբառնքը, մարդիկ ընդմիշտ գամում են զոհասեղանին, իսկ նրան, ով անտարբեր դիտում է իրենց անտանելի տառապանքները, կոչում են Տեր Արքա»: Բացարձակ ճշմարտությունը հակասական է, ուստի միշտ անհավատալի է թվում:"

79

"Երբ մեծ թշնամանքից հետո երկու կողմերը հաշտություն են կնքում, անպայման քեն է մնում այն կողմի մտքում, որը սխալ է եղել, ն հաշտությունը ոչինչ չի տալիս մյուս կողմին: Ուստի դրանից զգուշանալով, իմաստունը ընդունում է հաշտության պայմանները, բայց չի պնդում, որ մյուս կողմը դրանք շատ արագ կատարի: Քանգի նա, ով հասկանում Է Ուղու խորհուրդը, հաշվի է առնում հաշտության բոլոր պայմանները իսկ նա, ով չի հասկանում Ուղու խորհուրդը, հաշվի է առնում հաշտության միայն այն պայմանը, որը ձեռնտու է իրեն: Երկնային Ուղու սերը մասնակի չի լինում, այն ամբողջությամբ ու միշտ լավ մարդու հետ է:"

80

"Սակավ բնակչությամբ փոքր պետությունում ես այնպես կկառավարեի, որ այն անհաւոները, ովքեր տաս կամ նույնիսկ հարյուր մարդու հմտություն ու տաղանդ ունեն, երբեք պահանջված չլինեն: Այնպես կկառավարեի, որ մարդիկ ահ ու սարսափով մտածելով մահվան մասին, այդուհանդերձ չհեռանան երկրից` նույնիսկ մահից փրկվելու համար: Առիթ չէի ստեղծի, որպեսզի մարդիկ, ունենալով նավեր ու կառքեր, դրանցով հեռանան երկրից: Ունենալով զրահասգեստ ու սուր զենքեր, ամեն գնով կխուսափեի դրանց գործածման հաճար առիթ ստեղծելուց Այնպես կկառավարեի, որ մարդիկ գրավոր հիերոգլիֆների փոխարեն կապերով թելեր գործածեն հաղորդակցվելու համար: Այնպես կկառավարեի, որ մարդիկ իրենց հասարակ սնունդը քաղցր ու համադամ համարեն, որ իրենց հագած հասարակ հագուստը նրանց աչքին գեղեցիկ երնա, որ իրենց աղքատիկ կացարանները նրանց համար հանգստի երջանիկ հանգրվան լինեն, իսկ իրենց ընդհանուր հասարակ ավանդույթները` ուրախության ու բերկրանքի աղբյուր: Կուզենայի, որ հարնան տերությունը հեռու չլիներ: Եվ հարնան տերությունից մինչն իմ տերությունը ճանապարհին լսվեր աքաղաղների կանչն ու շների հաչոցը. բայց կուզենայի որ իմ մարդիկ երբեք չզուգավորվեին հարնան տերության մարդկանց հետ:"

81

"Անկեղծ խոսքերը գեղեցիկ չեն: Գեղեցիկ խոսքերն անկեղծ չեն: Նա, ով ճանաչում է Ուղին, չի խոսում Ուղու մասին: Նա, ու| խոսում է, չի ճանաչում Ուղին: ՛նա, ով ճանաչում է Ուղին, խորապես ուսյալ չէ: ՛Նա, ով խորապես ուսյալ է, չի ճանաչում Ուղին: Իմաստունը իր համար ոչինչ չի կուտակում: Որքան ավելի շատ է անում ուրիշների համար, այնքան ավելի շատ է նրա ստացածը: Որքան ավելի շատ է տալիս ուրիշներին, այնքան ավելի շատ Է նրա ունեցածը: Երկնային ուղին միանշանակ է ու հստակ, բայց իր սրությամբ ոչ. մեկին չի վնասում: Ուղին անդադար փոխակերպվում է, բայց ոչինչ չի անում ն ոչնչի չի ձգտում:"
Loading…
Loading the web debug toolbar…
Attempt #