Armenian
63
"Ուղին սովորեցնում է գործել առանց գործելու մասին մտածելու, աշխատել առանց աշխատանքի հոգսը զգալու, համտեսել առանց որնէ համ ճանաչելու, չնչինը տեսնել մեծության մեջ ն սակավը տեսնել որպես բազմություն, իսկ թշնամանքին պատասխանել բարությամբ: Ուստի իմաստունը գնահատում է իրողությունները որպես խրթին, մինչդեռ դրանք դյուրին են, Ա մեծ գործեր է կատարում, երբ դրանք դեռ փոքր են ընկալվում: Աշխարհում բոլոր խրթին բաները սկզբում շատ դյուրին են եղել, աշխարհում բոլոր մեծ բաները սկսվել են փոքրից: Ուստի իմաստունը, երբեք ոչ մի մեծ գործ չանելով, իրականում հենց մեծ գործեր Է կատարում` իր փոքր գործերով: ՛Նա, ով հեշտորեն է խոստանում, հաստատ կկորցնի մարդկանց վստահությունը: Նա, ով միշտ կարծում է, որ ամեն ինչ հեշտ է, հաստատ կընդհարվի մեծ դժվարությունների: Իմաստունը դժվարություն է տեսնում նույնիսկ ակնհայտորեն հեշւո թվացող բաներում ն ուստի երբեք ոչ մի դժվարության չի հանդիպում:"
0
votes
Author
Lao TzuBook
Դաո Դե Ցզին - Բնական Ուղու Ուսմունքը
Version: 1