Armenian
13
"Փառքն ու անպատվությունը հավասարապես սարսափելին են: Մեծ հաջողությունն ու մեծ դժբախտությունը պետք է դիտել որպես հավասարազոր իրավիճակներ: Ի՞նչ ասել է փառքն ու անպատվությունը հավասարապես սարսափելի են: Անպատվությունը` մեծ փառք ու պատիվ վայելելուց հետո, ցածր ու մերժված վիճակում հայտնվելու փաստն է: Ուստի փառքի ձեռք բերումն իր հետ բերում է նան այն կորցնելու վտանգի ընկալումը, ն փառքի ու պատվի կորուստը հանգեցնում է ավելի մեծ խայտառակության արժանանալու վախին: Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ փառքն ու անպատվությունը հավասարապես սարսափելին են: Իսկ ի՞նչ ասել Է` մեծ հաջողությունն ու մեծ դժբախտությունը պետք է դիտել որպես հավասարազոր իրավիճակներ: Այն, ինչը կարող է ինձ մեծ հաջողության հասցնել կամ մեծ դժբախտություն պատճառել, իմ մարմինն է. այն, ինչը ես կոչում եմ «ես»: Եթե ես մարմին չունենամ, ի՞նչ մեծ դժբախտություն կարող է պատահել ինձ. Ուստի այն առաջնորդը, որը ղեկավարում է իր թագավորությունը այնպես, ինչպես վերաբերվում է իր սեփական անձին, ժողովրդի հարգանքին ու պատվին արժանի տիրակալ Է, նայն առաջնորդը, որը ղեկավարում Է իր թագավորությունը այնպիսի սիրով, ինչպիսին տածում է իր սեփական անձի նկատմամբ, արժանի է պետություն ղեկավարելու վստահությանը:"
0
votes
Author
Lao TzuBook
Դաո Դե Ցզին - Բնական Ուղու Ուսմունքը
Version: 1