Armenian
2
"Ընկալելով գեղեցկությունը, մարդիկ սկսում են տեսնել տգեղը, ընկալելով իմաստնությունը սկսում են հասկանալ իմաստնության պակասը: Ուստի գոյությունն ու անգոյությունը ծնում են մեկը մյուսին, դժվարից բխում է հեշտը ն ընդհակառակը, երկարից պատկերացում են կազմում կարճի մասին, ն կարճից ընկալում` երկարը, բարձրն ու ցածրն ընկալվում են միմյանց հակադրությունից, երաժշտական հնչյունները ներդաշնակության են հասնում հարաբերելով միմյանց, իսկ ճախորդն ու հաջորդը գաղաւիար են տալիս հերթականության մասին: Ահա թե ինչու իմաստունն իր գործն անում է առանց գործողության, ահա թե ինչու իմաստունն իր ասելիքն արտահայտում է առանց խոսքի: Տեսանելի դառնալու համար ամեն ինչ վեր է խոյանում, ն չկա մի բան, որն աշխարհին հայտնվելու համար սեղմվի կամ փոքրանա: Ծնված ամեն ինչն աճում է, ե աճը տեր չունի: Ամեն գոյ շարժվում է գոյության իր ընթացքով, Ն գոյությունը ինքնին ոչ մի ակնկալիք չունի: Գործն ավարտվում է, բայց ոչինչ չի վերջանում, քանզի ամեն ինչի վերջը ամեն ինչի սկիզբն է:"
0
votes
Author
Lao TzuBook
Դաո Դե Ցզին - Բնական Ուղու Ուսմունքը
Version: 1