Armenian
53
"Եթե ես հանկարծ այնքան հանրահայտ դառնայի, որ ինձ վստահվեր մի տերություն ղեկավարելու գործը, ապա ինձ սպառնացող առավելագույն վտանգը կտեսնեի գոռոզամիտ աճբարտավանության ու մեծամիտ ցուցամոլության մեջ: Մեծ Ուղին կամ Դաոն շատ հարթ է ու լայնածիր, բայց մարդիկ սիրում են կարճ ու շրջանցող ճանապարհները: Իշխանության հասնելով` մարդիկ մաքրում ն բարեկարգում են իրենց բակերն ու տները, բայց մոռանում են մեծ ճանապարհների, արտերի ու դատարկ շտեմարանների մասին: ՛նրանք հագնում են նրբագեղ ու հարուստ զարդարված հագուստներ, կրում սրասայր թանկարժեք թրեր, շռայլում են իրենց ուտելիքի ու խմիչքի վրա ն ավելորդ ունեցվածք ու հարստություն կուտակում: Եվ ժողովուրդը նրանց կողոպտիչ ու ավազակ է անվանում, քանզի նրանք խախտում են Ուղու (Դաոյի) խորհուրդները:"
0
votes
Author
Lao TzuBook
Դաո Դե Ցզին - Բնական Ուղու Ուսմունքը
Version: 1