Armenian
54
"Հմուտ հողագործի տնկած ծառն արմատախիլ չի լինում: Վարպետի ձեռքերի հմտությունը ոչ ոք չի կարող խլել նրանից: Անձնազոհ ձնողի դամբարանին որդիներն ու թոռները միշտ հիշողության ընծաներ են բերում: Նա, ով Ուղին իր սրտում է պահում, հզոր եռանդի ու կենսունակության տեր է դառնում Այն ընտանիքը, որն Ուղիով է ապրում մեծ հարստության տեր է դառնում: Այն համայնքը կամ գյուղը, որը ճշմարիտ Ուղիով է ղեկավարվում, լիության ու խաղաղության մեջ է ապրում: Այն գավառը, որն Ուղիով է կանոնակարգում իր գործերը, մեծագույն հզորության ու հարստության է հասնում: Ուստի, երբ ամբողջ թագավորության մեջ իշխում է Ուղին, համայնքները, ընտանիքներն ու անհատները բարգավաճում են: ճանաչելով Ուղու ազդեցությունը մեկ անձի վրա, կարող ես պատկերացնել Ուղու նշանակությունը ընտանիքի հաճար, ճան Ուղու զորությունը համայնքում ն նւսհանգում, ե Ուղու կարնորությունը ամբողջ թագավորության համար: Ուստի կարող եմ ասել, որ Ուղու ազդեցությունը հավիտյան է Ը. անսպառ: Քանզի մեկ անհատի համար Ուղին նույնքան կարնոր է, որքան մի ամբողջ թագավորության: Մեկ անհատի վրա Ուղին նույնքան զորեղ է ազդում, որքան մի ամբողջ թագավորության:"
0
votes
Author
Lao TzuBook
Դաո Դե Ցզին - Բնական Ուղու Ուսմունքը
Version: 1