Armenian
73
"Նա, ում խիզախությունը արտահայտվում է օրենքին հակառակ գործելու համարձակության մեջ, արժանանում է մահվան: Նա, ում խիզախությունը արտահայտվում Է օրենքին հակառակ չգործելու համարձակության մեջ, երկար է ապրում: Իսկ ո՞վ կարող է ասել, թե ի՞նչն է մարդու գլխին եկած երկնային ցասման պատճառը Այդ կապակցությամբ իմաստունը ասելիք չունի. Երկնքին բնորոշ չէ պայքարելը մինչդեռ այն հեշւտությամբ տիրում է ամեն ինչին Երկնքին բնորոշ չէ խոսելը, մինչդեռ նրա չարտասանած հարցերի պատասխանները մարդիկ իրենք են տալիս: Երկնքին բնորոշ չէ իր մոտ կանչելը, մինչդեռ մարդիկ իրենք են ձգտում հասնել նրան: Երկինքը չի գոռում իր գործերի մասին, մինչդեռ նրա գործունեությունը արարիչ է ու անզուգական: Երկնային ցանցի վանդակները շատ մեծ են, սակայն նրա ցանցն ընկած ոչ մի բան չի փախչում:"
0
votes
Author
Lao TzuBook
Դաո Դե Ցզին - Բնական Ուղու Ուսմունքը
Version: 1