Armenian
27
"Հմուտ ճամփորդը ո՛չ անվի, ոչ էլ ոտքի հետք չի թողնում: Հմուտ ճառասացը ոչ մի այնպիսի բան չի ասում, որը կարող են օգտագործել իր դեմ: Հմուտ հաշվապահը համրիչով չի հաշվում, բայց երբեք չի սխալվում: Հմուտ փականագործը կողպեք ու սողնակ չի օգտագործում, բայց նրա փակածն անհնար է բացել: Հմուտ հյուսողը հանգույցներ չի անում, բայց նրա հյուսածն անհնար է քանդել: Ճիշտ այդպես իմաստուն ղեկավարը մեծ հմտությամբ է վարվում իր մարդկանց հետ ն ոչ մեկի վստահությունը երբեք չի կորցնում: Իմաստունը մեծ հմտությամբ փրկում է բոլոր իրերը, ուստի ոչինչ դեն չի նեւոում: Սա կոչում են. «Մութ ճանապարհը լուսավորել անտեսանելի լույսով»: Ուստի հմտություն ունեցողը վարպետ է, որից պետք է օրինակ վերցնի նա, ով հմտություն չունի: Իսկ նա, ով հմտություն չունի, պետք է բարձրացնի ն ուժեղացնի իր վարպետի հեղինակությունը: Եթե աշակերտը չի մեծարում իր վարպետին, իսկ վարպետը չի գովում իր աշակերտին, կողքից նայողը, որքան էլ խորաթափանց լինի, կարող Է սխալ կարծիք կազմել նրանց մասին: Սա կոչում են «Փոխադարձության գերագույն հայտնություն»:"
0
votes
Author
Lao TzuBook
Դաո Դե Ցզին - Բնական Ուղու Ուսմունքը
Version: 1