Armenian
28
"Նա, ով ճանաչում Է Ուղու արական հզոր ուժը, երբ տեսանելի է միայն նրա քնքուշ կանացի մեղմությունը, տեսնում է, թե ինչպես են բազում կարկաչուն առուները, լցվելով մի հունի մեջ, մեծ գեւո դառնում: Երկնքի տակ եղած ամեն ինչը վերադառնում է Ուղու մեջ, Ա այդպիսով Ուղին պահպանում է իր մնայուն կատարելությունը միշտ պարզ ու անբիծ, մաքուր ն անմեղ մանկան պես: Նա, ով գիտի, թե ինչպես է գրավում ճերմակը, մինչդեռ ինքն իր խոհեմ համեստությամբ միշտ մնում է սնի ստվերում՝ խոհեմության օրինակ ցուցադրելով համայն երկնքի տակ բոլոր ապրողներին, վերադառնում է անւիուիոխ ու կատարյալ բազմազանության հունը, այսինքն մարդու նախնական վիճակին: Նա, ով գիտի փառքի փայլը, բայց գերադասում է անհայտությունը. իր ներկայությունը քողարկում է անթափանց վարագույրով, որի տակ, հասնելով իր ճանապարհի վերջին, հանգչում է համայն աշխարհում եղած ամեն ինչը: Այդպես է հարաւոն կատարելությունը կատարում իր ճանապարհի բոլորաշրջանը, ն տարեց մարդու մեջ մենք կրկին տեսնում ենք անմեղ մանկանը: Անմշակ կավը, երբ տրորում ու ձե են տալիս դրան, գեղեցիկ ու պետքական անոթներ է դառնում: Իմաստունը, երբ նրան ընդգրկում են երկրի կառավարման մեջ, կատարյալ առաջնորդ է դառնում ն իր կիրառած օրենքներում ոչ մի բռնություն թույլ չի տալիս:"
0
votes
Author
Lao TzuBook
Դաո Դե Ցզին - Բնական Ուղու Ուսմունքը
Version: 1