Armenian

39

"Հնուց ի վեր կատարյալ ամեն ինչը ձիասնական է եղել Ուղու (Դաոյի) հետ. երկինքը՝ իր պարզությամբ ու պայծառությամբ, երկիրը՝ իր կարծրությամբ ու կայունությամբ, ուղուց սնվող ոգիները` հզորացած ուղուց ստացած ուժով, առատ ու բերքատու հովիւտները՝ հարստացած ուղու փթթանքով: Բոլոր ողջ արարածները, ովքեր ապրում են ուղու ընթացքով, տիրակալներն ու իշխանները, ովքեր կառավարում են ուղու իմաստնությամբ, բոլորը ծնվում են Ա սնվում մեկ ու միակ Ուղուց (Դաոյից): Եթե երկինքը մաքուր չլիներ, շուտով կքայքայվեր: Եթե երկիրը կայուն չլիներ, շուտով կճաքեր ու կքանդվեր Առանց ուղու հզորության ոգիները շուտով կընկճվեին, Եթե հովիտները հարուստ ու բերքառատ չլինեին կդատարկվեին քամիներից: Առանց ուղու կենսական ուժի բոլոր արարածները կվերանային: Առանց ուղու բարոյական ուժի իշխաններն ու ւոիրակալները կւտապալվեին: Անկախ մեծությունից ու բարձրությունից ամեն ինչը կոչնչանար ու կփտեր: Ուստի արժանապատվությունը աճում ն ուժ է ստանում նվաստությունից, պատիվը կառուցվում է նսեմության վրա, իսկ գոռոզությունն ու մեծամտությունը հանդարտվում ու հավասարակշռվում են իրենց ծնած խոհեմությամբ: Ահա թե ինչու իմաստուն իշխաններն ու արքաներն իրենք իրենց «որբ», «նվաստ» ու «մոլորված» են անվանում: Որովհետե. իրենց նվաստ համարելով, նրանք տեսնում են իրենց արժանապատվության իրական հիմքը: Քանզի միայն թվարկելով կառքի տարբեր մասերը, չես կարող բացատրել, թե ո՞րն Է այդ իրի ուլատակը: Ուստի նրանք չեն ձգտում երեալ նեֆրիտի պես բարետես ու շքեղ, այլ գերադասում են նմանվել անհրապույր ու հասարակ քարին"
0 votes

Author

Lao Tzu
Loading…
Loading the web debug toolbar…
Attempt #