Armenian

51

"Ամեն ինչ ծնվում է Ուղուց (Դաոյից) ն սնվում ու զարգանում շնորհիվ նրա անվերջանալի ու անդադար շարժման: Ամեն ինչ ձն է ստանում՝ ըստ իր բնույթի ն ամբողջական դառնում` համաձայն իր գոյության հանգամանքների: Ուստի ամեն ինչ, առանց բացառության, պատկանում է Ուղուն ե դառնում նրա անդադար ու հավերժ շարժման մասնիկը: Ուղուն երկրպագելը ու նրա անվերջանալի շարժմանը համալրող մասնիկ դառնալը որնէ օրենքով չի պարտադրվում, կաճ որեէ կանոնի չի ենթարկվում, դա ինքնաբուխ ն ինքնաշարժ դրսնորում է: Պատճառն այն է, որ իրոք Ուղին է ստեղծում ամեն ինչը, Ուղին է սնունդ ու կյանք տալիս ամեն ինչին, Ուղին է ամբողջականացնում ու զարգացնում ամեն ինչը, Ուղին է խնամում, հասունացնում, վերականգնում, պահպանում ն տարածում ամեն ինչը: Ուղին Է ծնում ամեն ինչ, բայց չի հավակնում լինել ոչնչի տերը: Ուղին է ուղղորդում ամեն ինչ` յուրաքանչյուրին իր հատուկ զարգացման ընթացքով, բայց չի պարծենում սեփական իշխանությամբ կամ կարողություններով: Ուղին է հասունացնում ն ամբողջականացնում ամեն ինչ, բայց ոչինչ չի վերահսկում: Դա է Ուղու գերագույն խորհուրդը:"
0 votes

Author

Lao Tzu
Loading…
Loading the web debug toolbar…
Attempt #