Armenian
61
"Ի՞նչն է մեծ տերության մեծության գաղտնիքը: Այն, որ Մեծ տերությունը նման է ցածր ու աննկատ հոսող գետի հոսանքին: Մեծ տերությունը նման է այն կենւորոնին, որին ձգտում են միանալ երկնքի տակ եղած բոլոր փոքր տերությունները: Դրա լավագույն օրինակը կանացիությունն Է: Կինը միշտ հաղթում է տղամարդուն իր հանդարտությամբ: Նե գիտակցում է, որ հանդարտությունը կարող է որպես թուլություն ճանաչվել, իսկ իր ուժը թուլության մեջ է: Ուստի մեծ տերությունը, խոնարհվելով փոքր տերությունների առաջ, շահում Է նրանց որպես իր դաշնակից ն հպատակ, իսկ փոքր տերությունները` իրենց ստորադասելով մեծ տերությանը, շահում են նրան որպես հովանավոր ն պաշտպան: Մի դեպքում խոհեմությունը բերում է դաշնակիցներ ու հպատակներ, մյուս դեպքում խոհեմությունը բերում է հովանավորություն ն պաշտպանություն: Մեծ տերության միակ նսյատակը մարդկանց միավորելն ու սնելն Է: Փոքր տերության միակ նպատակը է ընդունված լինել մեծի կողմից ու ծառայել նրան` մյուսների հետ հավասարի պես: Նրանցից յուրաքանչյուրը խոհեմությամբ է ստանում իր ուզածը, բայց մեծ տերությունը նույսպես պետք է սովորի ստորադասել իրեն:"
0
votes
Author
Lao TzuBook
Դաո Դե Ցզին - Բնական Ուղու Ուսմունքը
Version: 1