Armenian

15

"Հին ժամանակներում հմուտ վարպետները խորամուխ ն. անվերապահ նվիրումով էին ընկալում Ուղու (Դաոյի) խորհուրդները, ն խորանում էին ճարդկանց մեծամասնության համար անհասանելի ճանաչողության մեջ: Փորձեմ նկարագրել, թե ինչպիսին Էին նրանք: Նրանք կծկված էին` ձմռանը գետը ուռքով անցնողի պես, երկյուղած էին` շրջապատում ամեն ինչից վախեցողի պես. զուսպ էին՝ տանտիրոջից ամաչող հյուրի պես, աննկատ էին` հալչող սառույցի պես, համեստ էին` դեռ անմշակ ու անձե. փայտի պես, անտեր էին` չբնակեցված հուլտի պես, վանող էին` ցեխոտ ջրերի պես: Ո՞վ կարող է ցեխոտ ջուրը պարզ դարձնել: Հանգիստ թող, ն կամաց-կամաց ինքն իրեն կպարզվի: Ո՞վ կարող է հանգստություն ստեղծել: Թույլ տուր, որ շարժումը կատարվի, ն նրա կողքին ինքնըստինքյան հանգստություն կստեղծվի: ՛նրանք, ովքեր հետնում են Ուղու (Դաոյի) այս սկզբունքին, տարված չեն սեփական ցանկություններով: Ուստի չունենալով սեփական ցանկություններ ն կլանված չլինելով սեփական անձով, նրանք կարող են իրենց թույլ տալ խղճուկ տեսք ունենալ ն չամաչել հնամաշ ու աղքատ երնալուց։"
0 votes

Author

Lao Tzu
Loading…
Loading the web debug toolbar…
Attempt #