Armenian

64

"Դժվար չէ ձեռքում պահել այն, ինչը հանդարտ է: Դժվար չէ ուղղել սխալը, երբ այն դեռ չի արտահայտվել հեւոնանքների մեջ: Դժվար չէ կուտրել ճի բան, որը փխրուն է ու դյուրաբեկ: Դժվար չէ կորցնել մի բան, որը շատ փոբր է: Ուստի ուղղել պետք Է մինչն սխալի արտահայտումը, իսկ կարգավորել պետք է մինչն անկարգության դրսնորումը: Քանզի ամենահաստաբուն ծառն իսկ սկսել է աճել կորիզից Ինը հարկանի աշտարակը սկսել են կառուցել մի բուռ հողից: Հազար օրվա ճանապարհը սկսվել է մեկ քայլից: Այն, ինչը հատուկ ճպատակու| է արվում, միայն վնաս է բերում Այն, ինչից ամուր կառչում են, որպեսզի չկորցնեն, կորցնում են: Իմաստունը ոչինչ հատուկ չի անում, ուստի ն ոչ մի բանի չի վնասում: Իմաստունը ոչնչից չի կառչում, ուստի ն ոչինչ էլ չի կորցնում: Բայց մարդիկ իրենց ավելորդ գործողություններով սովորաբար փչացնում են ամեն ինչ, երբ իրականում արդեն մոտ են հաջողությանը: Եթե միայն վերջում նույնքան զգույշ ու աչալուրջ լինեն, որքան սկզբում էին, ոչինչ չեն միչացնի: Ուստի իմաստունը ցանկանում Է այն, ինչն ուրիշները չեն ցանկանում, ն բարձր չի գնահատում այն, ինչը դժվար է ձեռք բերել: Նա սովորում Է այն, ինչն ուրիշները չեն սովորում ն հետ է դառնում այն ուղուց, որով շտապում Է գնալ մարդկանց բազմությունը: Նա թողնում է, որ ամեն ինչ զարգանա իր բնական ընթացքով ն ոչինչ չի անում հատուկ նպատակով:"
0 votes

Author

Lao Tzu
Loading…
Loading the web debug toolbar…
Attempt #