Armenian
38
"Նա, ով առավելագույն չափով տիրապետելով Ուղու (Դաոյի) առաքինություններին, չի ձգտում ցուցադրել դրանք, ոչինչ չի կորցնում: Նա, ով ունենալով Ուղու ամենաչնչին առաքինությունը, աճեն կերպ ձգտում է ցուցադրել այն, իրականում ոչինչ էլ չունի: Նա, ով առավելագույն չաւիով ւտտիրւսպետելով Ուղու (Դաոյի) առաքինություններին, ոչ մի անբնական բան չի անում, որնէ բան անելու կարիքը չունի: Նա, ով ունենալով Ուղու ամենաչնչին առաքինությունը, անդադար բանում Է հանուն ինչ-որ շահի, ստիպված կլինի միշտ ն ունայն բանել: Նա, ով օժտված է մեծ մարդասիրությամբ, միշտ ձգտում է արտահայտել դա, թեն դրա կարիքը չունի: Նա, ով օժտված է մեծ արդարամտությամբ, միշտ ձգտում է իրականացնել այն, որովհետն միշտ արդարադատության կարիքն ունի ՛նա, ով մեծապես ավանդապաշտ է, միշտ ձգտում է ցուցադրել դա, ն երբ մարդիկ չեն ընդունում նրա ավանդապաշտությունը, պատրաստ է բռնությամբ հաստատել այն: Ուստի, երբ մարդիկ կորցնում են Ուղին (Դառն), հայտնվում Է առաբինությունը, երբ կորցնում են առաքինությունը, հայտնվում է մարդասիրությունը, երբ կորչում է մարդասիրությունը, հայտնվում է արդարադատությունը, իսկ երբ կորչում է արդարադատությունը, հայտնվում է ավանդապաշտությունը: Իսկ ավանդապաշտությունը, որը բխում է խեղաթյուրված նվիրվածությունից ն կույր հավատից, միշտ պատրաստ է խռովություն ծնել: Ուստի նա, ով ասում է, որ գիտի Ուղին, տեսնում է ծաղիկը, բայց չի նկատում պտուղը: Իմաստունը սպասում է մնայուն պտուղին ն չի տարվում անցողիկ ծաղիկներով: Ուստի իմաստունը ընտրում է ամձենակարնորը ն հրաժարվում է մնացածից."
0
votes
Author
Lao TzuBook
Դաո Դե Ցզին - Բնական Ուղու Ուսմունքը
Version: 1