Armenian
20
"Երբ հրաժարվենք կեղծ իմաստասիրությունից, էլ ոչ մի հոգս չենք ունենա: Թեւ շատ քիչ տարբերություն կա բարձրաձայն ասված անկեղծ, հաստատակամ «այո»-ի ն կեղծ ու շողոքորթ. «այո»-ի միջե, գաղափարային տարբերությունը մի ամբողջ անդունդ է, որը ոչինչ չի կարող լցնել: Այն, ինչից մարդիկ խորշում են ու վախենում, իրոք վախ ու խորշանք է ներշնչում, բայց որքա՞ն բազմաթիվ ու անսահման խորն են այն հարցերը, որոնք մնում են անպատասխան վախի ու խորշանքի ւպատճառով: Շատ-շատերը բավարարված ու ինքնագոհ են երնում, ասես ամեն մի օրը նրանց համար տոնական ճաշկերույթ է, ասես գարնանային օրով բարձր աշտարակում նստած ինչ-որ բան են տոնում: Միայն ես եմ անտարբեր ու անհաղորդ: Ցանկություններս ասես դեռ երբեք չեն արթնացել: Ես նման եմ մանկան, որը դեռ ոչ մի անգամ չի ժպտացել: Կողքից նայողի համար ես մերժված եմ ու միայնակ, կարծես ո՛չ տուն ունեմ, ոչ ինձ սպասող մեկը: Շատ-շատերն ունեն այնքան, որ կարող են բավարարել իրենց կարիքները ն դեռ մի բան էլ խնայել: Միայն ես կարծես կորցրել եմ ամեն ինչ: Միտքս հիմար մարդու մտքի նման է: Մտքումս ունայնություն է ու քաոս: Հասարակ մարդիկ լուսավորված ու պայծառամիտ են երնում: Միայն ես եմ տգետ ու մթության մեջ: Հասարակ մարդիկ ասես լի են խորաթափանցությամբ: Միայն ես եմ բթամիտ ու շփոթված Ես նման եմ բաց ծովում մոլորվածի կամ հանգրվանելու տեղ չունեցողի: Բոլորը զբաղված են իրենց գործերով, մինչդեռ ես կարծես մի թափառական անտունի լինեմ, որը ո՛չ գործ ունի, ո՛չ որնէ գործ անելու հմտություն: Ուստի ես շատ տարբեր եմ ուրիշներից, բայց ես գնահատում եմ ինձ սնող կենսատու Ուղին:"
0
votes
Author
Lao TzuBook
Դաո Դե Ցզին - Բնական Ուղու Ուսմունքը
Version: 1