Armenian
31
"Զենքերը, որքան էլ գեղեցիկ լինեն, չարի գործիք են` ատելի բոլոր ապրող արւսրաձների համար: Ուստի նրանք, ովքեր ճանաչում են Ուղին, խուսափում են զենքերից: Իմաստուն իշխանի համար խաղաղության օրոք առավել պատվավոր է ձախ կողմը, բայց պատերազմի օրոք` աջը: Քանզի նա զենքը վերցնում է միայն կարիքից ելնելով: Սուր զենքերը չարի գործիք են ն վայել չեն գերապատիվ իշխանին, նա օգտագործում է դրանք միայն անհրաժեշտության դեպքում ն գնահատում է խաղաղությունն ու անդորրը: Նրա համար զենքի ուժով տարած հաղթանակը պատվաբեր չէ: Տոնել զենքի ուժով տարած հաղթանակը՝ նշանակում է գովերգել ու մեծարել մարդասպանությունը: Նա, ով հրճվում է մարդասպանությամբ տարած հաղթանակով, չի կարող երկար իշխել: Տոնական արարողությունների Ժամանակ իշխանի ձախ ուսին մոտ կանգնելը մեծագույն պատիվ է: Սգո արարողության ժամանակ առավել պատվավոր է աջը: Բանակի հրամանատարական կազմում Երկրորդ զորապեւոը միշտ կանգնում Է Իշխանի ձախ կողմում: Գլխավոր զորապետը կանգնում Է Իշխանի աջ կողմում: Գլխավոր զորապետին հատկացվում է աջ կողմը, ինչպես սգո արարողությունների ժամանակ: Քանզի նա, ով բազում կյանքեր է խլել, պետք է դառնագին ողբա իր զոհերի համար, ահա թե ինչու մարտում հաղթողը միշտ պետք է կանգնի սգո արարողության համար հատկացված տեղում:"
0
votes
Author
Lao TzuBook
Դաո Դե Ցզին - Բնական Ուղու Ուսմունքը
Version: 1